ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար

Մարտի 8-ին նշվում է Կանանց միջազգային օրը: Տոնը համարվում է գարնան, կանացի գեղեցկության, նրբության, հոգևոր իմաստության և կանանց նկատմամբ ուշադրության օր:

Կարևորելով օրվա խորհուրդը՝ Արմեդիա ՏՎԳ-ն զրուցել է գեղեցկության մասնագետ, վարսահարդար-ոճաբան Զոյա Միքայելյանի հետ:

Տիկի՛ն Միքայելյան , ովքե՞ր կամ ինչպե՞ս են սահմանում նորաձևության միտումները (տենդենցները):

-Կարծում եմ, որ նորաձևությունն ընդհանրապես սահմանվում է արևմտյան աստղերի, դերասանների, ֆուտբոլիստների և այլնի կողմից: Որից հետո մենք՝ վարսահարդարներս, ուրվագծում ենք գաղափարներ և հիմնվելով անձնական փորձի և հաճախորդների ցանկությունների վրա, ձևավորում ենք կերպարներ, որոնք մտնում են նորաձևության հուն:

Նորաձևությունը ցիկլային է, բայց կարելի է նկատել, որ այժմ որևէ ընդգծված ուղղություն չկա։ Ու վարսահարդարումը բացառություն չի. գրանժ, հիպի, քեժուալ, դասական և այլն՝ բոլորը խառնված են, և բոլոր ոճային խառնուրդները պահանջարկ ունեն թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում:

Այդ խառնուրդներից ու գոյություն ունեցող բազմազանությունից պետք է ձևավորել անհատական ​​կերպար, և այստեղ ամեն բան կախված է բազմաթիվ գործոններից՝ հաճախորդի նախնական տվյալներ, տիպային հատկանիշներ, հասակ, տարիք, աչքերի գույն, մազերի բնական գույն և այլն: Ցանկացած մանրուք ազդում է նորաձևության և գեղեցկության վրա:

-       Որո՞նք են 2023 թվականի hair-industry-ի թրենդերը:

-Հարմարավետությունը, ճկունությունը և ընդգծվածությունը նորաձևության 2023 թվականի գարուն-ամառ թրենդն են: Սանրվածքները պետք է լինեն թեթև, հարթ անցումներով, մազի եզրերը մշակված: Կարևոր է մազի երկարության ընտրության անհատական ​​մոտեցումը՝ խորհուրդ եմ տալիս հաշվի առնել դեմքի ձևը, կազմվածքը, հասակը, տարիքը, իմիջը։ Ու անկախ գոյություն ունեցող տենդենցներից համարում եմ, որ մազի երկարությունը, գույնը, ձևը պետք է լինի հաճախորդների կամքով: Մազին տրված ընդհանուր ձևի և ակցենտի հարաբերակցությունը պետք է ընդգծի գեղեցկությունն ու ամբողջացնի կերպարը: Ես առաջարկում եմ մտածել փիքսի-բոբ սանրվածքի մասին, ելնելով այն հանգամանքից, որ գրեթե բոլորին համապատասխանում է:

Նոր դարաշրջանի և նոր տարվա գլխավոր միտումը ժամանակն է, որն իսկապես  անգին է: Արագ, գեղեցիկ, էլեգանտ: Յուրաքանչյուր հաճախորդ ցանկանում է հարուստ տեսք ունենալ: Իսկ արագ, արդյունավետ, որակյալ և հասանելի աշխատելու կարողությունը ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է։

-       Ձեր մաղթանքն ու խորհուրդ՝ գեղեցիկ սեռի մեր  ընթերցողներին:

-Սիրելի կանայք շնորհավորում եմ Ձեզ Մարտի 8-ի՝ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ հավերժ գեղեցկություն, երիտասարդություն, անսահման սեր, երջանկություն և առողջություն:

Մի մոռացեք ձեր անձնական կոլորիտը, մի հեռացեք ինքներդ ձեզնից: Կարևորեք գեղեցկության ու անհատականության ճիշտ ընդգծման դերը ձեր կերպարի կերտման գործում: Եղեք առողջ և գեղեցիկ անկախ տարվա եղանակից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: