ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսլանդիայի վարչապետն ընդունել է աշնանը Հայաստան այցելելու առաջարկը

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի (ԱՍՀ) նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրի հետ։

Ինչպես տեղեկացնում է ԱՍՀ նախարարությունը, նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Արցախյան 44–օրյա պատերազմի ընթացքում իսլանդական տարբեր ընկերությունների կողմից ցուցաբերած աջակցության, համագործակցության, ինչպես նաև իսլանդական պատգամավորական պատվիրակության Արցախ կատարած այցի համար։

Կողմերը քննարկել են նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության, երկուստեք փորձի փոխանակման հնարավորությունները։

Խոսելով կանանց իրավունքների պաշտպանության, վերջիններիս դերի բարձրացման անհրաժեշտության մասին՝ նախարար Մկրտչյանը վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին ներկայացրել է նաև մանրամասներ՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության համատեղ նախաձեռնության՝ «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագիրը կրող համաժողովի վերաբերյալ։

Կատրին Յակոբսդոտիրը ողջունել է նախաձեռնությունն ու ընդունել ՀՀ կողմից հրավերը՝ հոկտեմբերին նախատեսվող համաժողովին մասնակցության։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: