ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կատալոնիայի խորհրդարանը ԵՄ-ից պահանջում է անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի բոլոր վաճառքները

infoteka24

Կատալոնիայի խորհրդարանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում է Ադրբեջանից դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում և Հայաստանի հետ սահմանին, վերադառնալ հրադադարով հաստատված ստատուս քվոյին: Այս մասին հայտնում է NEWS.am-ը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Խորհրդարանն իր  մտահոգությունն է հայտնում ՀՀ-ի սահմանները Ադրբեջանի կողմից  շարունակական խախտման կապակցությամբ, նրա ապակայունացնող գործողությունների  համար:

Կոչ է անում վերականգնել խաղաղ բանակցությունները Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար,

Պահանջում  է, որ Ադրբեջանի Հանրապետությունը դադարեցնի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում ու շփման սահմանին, ու հատկապես պետք է զերծ մնա Հայաստանի Հանրապետության սահմանները խախտելուց և վերադառնա հրադադարով հաստատված ստատուս քվոյին, որը արտացոլված է  2020 թվականի եռակողմ հայտարարությամբ։ Միաժամանակ կոչ է  անում  կողմերին ձեռնարկել ամեն ինչ նրանց տրամադրության տակ գտնվող դիվանագիտական գործիքներով ՝ վերականգնելու խաղաղությունը։

Խորհրդարանը  Եվրամիությունից պահանջում է իր լծակները օգտագործելու՝ նախ  2020 թվականի հրադադարի համաձայնագրին վերադարձի մասին, իսկ հետո՝արդար և երկարատև խաղաղությանը հասնելու համար՝ ուղղված քայլեր անել։ Նաև պահանջում է անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի բոլոր վաճառքները։

Կոչ է անում անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին, որոնք դեռ գտնվում են Ադրբեջանում գերության մեջ։

Կարևորում է ՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից 2020 թվականի պատերազմից հետո հրադադարի համաձայնագրի կատարումը, և որ այդ գերիները միևնույն ժամանակ ստանան  արդար վերաբերմունք՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.11.2024
       
    28.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: