ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցեղասպան քաղաքականություն այսօր նաև տարվում է թե´ Արցախի, թե´ Հայաստանի նկատմամբ. Արման Թաթոյան

Ցեղասպան քաղաքականություն այսօր նաև տարվում է թե´ Արցախի, թե´ Հայաստանի նկատմամբ: Այն նաև ֆաշիզմի քաղաքականություն է: Այս մասին իր ֆեյսբուքան էջում գրել է «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Աուշվիցի համակենտրոնացման ճամբարն անվանում են նաև մահվան ճամբար։

2-րդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի ժամանակ ճամբարարային համակարգը եղել է բարդ` համակենտորանցման, աշխատանքային և մահվան ճամբարներ: Այստեղ դաժանաբար խոշտանգվել ու սպանվել են միլիոնավոր մարդիկ (գազի խցեր, մարմինների համար վառարաններ և այլն):

Հետազոտություններն ակնհայտ ցույց են տալիս, որ այդ մեթոդններից շատերը Օսմանյան կայսրությունը գործի է դրել 20-րդ դարի Հայոց ցեղասպանության ժամանակ (զանգվածային վտարումներ կամ զանգվածային սպանություններ և այլն):

Ցեղասպան քաղաքականություն այսօր նաև տարվում է թե´ Արցախի, թե´ Հայաստանի նկատմամբ: Այն նաև ֆաշիզմի քաղաքականություն է:

Այսպիսի վայրագություններ թույլ չտալու համար անհրաժեշտ է արդյունավետ կանխարգելում, այդ թվում` միջազգային հասցեական գնահատականներ, մեղավորների պատասխանատվություն ու պատիժ: Անպատժելիությունը բերում է ավելի դաժան հանցանքների: Սա, ցավոք, մենք տեսել ենք 2016թ. ապրիլյան, 2020թ. 44-օրյա ու 2022թ. սեպտեմբերի 13-14-ի պատերազմների ժամանակ, տեսնում ենք նաև հիմա, երբ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ՝ ադրբեջանական շարունակվող ցեղասպան քաղաքականության պայմաններում»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: