ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խորհրդականները Չինաստանին կոչ են արել հրապարակել COVID-19 համավարակի ծագման հետ կապված բոլոր տեղեկությունները այն բանից հետո, երբ նոր տվյալներ են կարճ ժամանակով տեղադրվել են տվյալների միջազգային բազայում, որն օգտագործվում է պաթոգեններին հետևելու համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

SARS-CoV-2 վիրուսի նոր գենետիկական տվյալները, ինչպես նաև 2020 թվականին Չինաստանի Ուհան քաղաքի ողջ կենդանիների շուկայից վերցված նմուշների վրա հիմնված լրացուցիչ գենոմային տվյալները չինացի գիտնականներն այս տարվա սկզբին կարճ ժամանակով վերբեռնել են բաց հասանելիության GISAID տվյալների բազայում, ինչը թույլ է տվել այլ երկրների մասնագետներին ծանոթանալ դրանց, ասվում է ԱՀԿ նոր պաթոգենների ծագմամբ զբաղվող Գիտախորհրդատվական խմբի (SAGO) շաբաթօրյա հայտարարության մեջ։

GISAID-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ տվյալները «հետ են կանչվել» և «ներկայումս թարմացվում են նոր և լրացուցիչ տվյալներով՝ այժմ պատրաստվող հրապարակման շրջանակներում»:

Հիվանդությունների վերահսկման չինական կենտրոնը նախատեսում է տվյալները կրկին ներկայացնել Nature գիտական ամսագրում, ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ նման տեղեկատվությունը կարևոր օղակ է COVID-ի ծագման հետաքննության մեջ և պետք է անհապաղ տրամադրվեր:

«Այս տվյալները վերջնական պատասխան չեն տալիս այն հարցին, թե ինչպես է սկսվել համավարակը, բայց յուրաքանչյուր տվյալ կարևոր է մեզ այդ պատասխանին մեզ ավելի մոտեցնելու համար,- ուրբաթ ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեեսուսը,- Այս տվյալները կարող էին և պետք է տրվեին երեք տարի առաջ»:

«Մենք շարունակում ենք Չինաստանին կոչ անել թափանցիկ լինել տվյալների փոխանցման հարցում, անցկացնել անհրաժեշտ հետաքննություն և կիսել արդյունքները»,- ասել է նա:

ԱՀԿ-ն և այլ գիտնականներ նաև նշել են, որ չեն կարող բացառել այն հավանականությունը, որ վիրուսը ծագել է Ուհանի լաբորատորիայում, որտեղ ուսումնասիրվում են վտանգավոր պաթոգենները: Չինաստանը հերքում է նման կապը։

2022 թվականի հրապարակումը նշում է, որ շուկայում և շրջակայքում գտնվող տաղավարներից և կոյուղիներից հավաքված 923 նմուշների մի փոքր մասը դրական է եղել վիրուսի համար։ Հետազոտված կենդանիների 457 նմուշներում վիրուսը չի հայտնաբերվել։ Սկզբում հրապարակման մեջ նշվում էր, որ նմուշներ չեն հավաքվել ջրարջատիպ շներից։

Նոր վերլուծությունը ենթադրում է, որ «ջրարջատիպ շները և այլ կենդանիներ կարող էին ներկա լինել մինչև շուկայի մաքրումը հանրային առողջության ջանքերի շրջանակներում»,- ասվում է SAGO-ի հայտարարության մեջ:

ԱՀԿ-ն հրահանգել է SAGO-ին շարունակել հետաքննել համավարակի ծագումը, որն ամբողջ աշխարհում սպանել է մոտ 7 միլիոն մարդու:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: