ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ խորհրդարանականները Կիպրոս եռօրյա այցի ընթացքում բարձրաձայնել են ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության ներկայության անհրաժեշտության մասին

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատվիրակության անդամներ, ԱԺ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանն ու Ծովինար Վարդանյանը մասնակցել են Կիպրոսի Հանրապետության Լիմասոլ քաղաքում տեղի ունեցած Վեհաժողվի միջազգային քարտուղարության, հանձնաժողովների նախագահների և զեկուցողների նիստի աշխատանքներին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական բաժնից, եռօրյա այցի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպումներ են ունեցել Կիպրոսի Հանրապետության նորընտիր նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրուի և ԱԳ նախարար Կոնստանդինոս Կոմբոսի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Կիպրոս համագործակցությանը, ՀՀ քաղաքացիների համար Կիպրոսի Հանրապետություն` առանց մուտքի արտոնագրի առկայության այցելության հնարավորությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի` Հայաստանի Հանրապետություն սպասվող պաշտոնական այցին:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության նիստի ընթացքում Սիսակ Գաբրիելյանը Հայաստանի և պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել կազմակերպության նախագահին` Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, ինչպես նաև Լաչինի միջանցքի` կենսական նշանակության ճանապարհը փակելու հարցում կոշտ և հասցեական դիրքորոշում արտահայտելու համար: Նշվել է նաև Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության ներկայության անհրաժեշտության մասին:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, հույն պատգամավոր Մաքսիմոս Խարակոպուլոսը տեղեկացրել է, որ իր կոշտ և քննադատական հայտարարությունների համար պարբերաբար զանգեր և նամակներ է ստանում Հունաստանում Ադրբեջանի դեսպանատնից: Նա նշել է, որ հավատարիմ է մնալու իր` մարդու իրավունքների պաշտպանության հարցում որդեգրած արժեքներին:

Ի նշան բողոքի` Մաքսիմոս Խարակոպուլոսը դուրս է եկել Հունաստան-Ադրբեջան խորհրդարանական բարեկամական խմբից:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում կայանալիք վեհաժողովին առնչվող հարցեր ու առաջարկություններ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: