ՀԱՊԿ չորս երկրում ուժի մեջ է մտել ՀԱՊԿ-ի շրջանակներում իրավական օգնության տրամադրման համաձայնագիրը
Ուժի մեջ է մտել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների տարածքներում հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ժամանակավոր տեղաբաշխման հետ կապված գործերով իրավասության և իրավական օգնության ցուցաբերման հարցերի շուրջ համաձայնագիրը: Այս մասին նշվում է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Միջազգային պայմանագիրը վավերացվել է Բելառուսի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում, Ռուսաստանի Դաշնությունում և Տաջիկստանի Հանրապետությունում և 21-րդ հոդվածին համապատասխան՝ հիշյալ պետությունների համար ուժի մեջ է մտել 2023 թվականի մարտի 24-ին», - ասված է տեքստում։ Մամուլի ծառայությունում հիշեցրել են, որ համաձայնագիրը ՀԱՊԿ անդամներն ստորագրել են 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Դուշանբեում։
«Այս փաստաթղթի հիման վրա կիրականացվի ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների՝ զինվորական ոստիկանության, զինվորական հետաքննության, զինվորական դատախազության, ռազմական դատարանների (տրիբունալների) համագործակցություն՝ քրեական և վարչական գործերով, այն անձանց նկատմամբ, որոնք մտնում են հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմի մեջ», - հստակեցրել են կազմակերպությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փաստաթուղթը նաև ուղղված է այն հանցագործությունների օպերատիվ հետաքննությանը, որոնք կատարվել են տեղաբաշխման վայրերում ուղարկող կողմի կազմավորումների մեջ մտնող անձանց կողմից ընդունող կողմի քաղաքացիների դեմ՝ հանցանքի վայրում ձերբակալման դեպքում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագրի վավերացման մասին օրենքն ստորագրել էր 2022 թվականի մայիսի 28-ին:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
