ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայի հանդեպ մենք ոչ դիվանագիտություն ենք դրսևորել, ոչ խելամտություն, ոչ համերաշխություն. Զուրաբիշվիլի

1tv.ge

Ուկրաինայի հանդեպ մենք ոչ դիվանագիտություն ենք դրսևորել, ոչ խելամտություն, ոչ մեզ հարիր պատմական համերաշխություն։ NEWS.am-ի փոխանցմամբ այս մասին ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանում, տեղեկացրել է վրացական Առաջին ալիքը։

Նրա խոսքով՝ այսօր Վրաստանը վատթարացած դիվանագիտական հարաբերություններ ունի եվրոպական այն երկրների հետ, որոնք աչքի են ընկել Վրաստանին աջակցությամբ։

«Այո, մենք ՄԱԿ-ում միանում ենք բանաձևերին, բայց խուսափում ենք բարոյական, քաղաքական համերաշխության մյուս բոլոր դրսևորումներից։ Փետրվարի 25-ին ամենաանհարմար տեղում մենք հայտարարում ենք, որ չենք միանում պատժամիջոցներին, երբ ամեն բան հակառակն է, և մենք կարող էինք ասել, որ չենք կարող և չենք մտցնի մեր ազգային պատժամիջոցները, բայց կմիանանք միջազգայիններին. ոչ մեզանից, ոչ Մոլդովայից ոչ ոք ավելին չէր էլ խնդրել։ Այն դեպքում, երբ ամբողջ Եվրոպան անհրաժեշտ համարեց հեռու մնալ, մենք նրանց մասին հոգացինք և չմիացանք Եվրամիության մտցրած սահմանափակումներին։ Այդ ժամանակ Բելառուսի նախագահը չհոգաց մեր մասին, մեր տարածքային ամբողջականության մասին, խախտեց օկուպացիայի մասին օրենքը և դավաճանեց Աբխազիայի չճանաչման սկզբունքին։ Վերջին երկու տարում մենք նկատելիորեն ջանում ենք չզայրացնել Ռուսաստանին, ինչը կարող է հասկանալի լինել, բայց անհասկանալի է, թե ինչու նույնպիսի քաղաքավարությամբ և հարգանքով չենք վերաբերվում մեր բարեկամներին և գործընկերներին։ Արդյունքում՝ այսօր մենք վատթարացած դիվանագիտական հարաբերություններ ունենք, առաջին հերթին, եվրոպական այն երկրների հետ, որոնք ավանդաբար աչքի են ընկել մեզ աջակցելով։ Այս վերջին երկու տարիների հռետորաբանությամբ և գործողություններով դուք ջնջել և փոխել եք ձեր 9-ամյա կառավարման գիծը և շեղվել ձեր ժողովրդի և ընտրողների կամքից և մանդատից։ Այս ամենի արդյունքում 2022թ. հունիսի 17-ին Վրաստանը չստացավ թեկնածուի կարգավիճակ»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: