ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ն չեղյալ Է հայտարարել ԱՊՀ երկրների զինծառայողների կենսաթոշակների մասին համաձայնագրերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է ԱՊՀ երկրների զինծառայողների կենսաթոշակային ապահովման կարգի մասին համաձայնագիրը և ԱՊՀ երկրների Սահմանապահ զորքերի զինծառայողների կենսաթոշակային ապահովման կարգի մասին համաձայնագիրը չեղյալ հայտարարելու օրենքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթուղթը հրապարակվել է այսօր։ Համաձայնագրերն ստորագրվել էին 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում։ Ինչպես պարզաբանվում է Դաշնային խորհրդի կայքում զետեղված անոտացիայում, այդ փաստաթղթերի հիմնական խնդիրն էր նախկին ԽՍՀՄ զինծառայողների կենսաթոշակային իրավունքների ապահովումը: Համաձայնանագրերը հիմնված էին տարածքային սկզբունքի վրա. եթե թոշակառուն մշտական բնակության էր տեղափոխվում այլ պետություն, նրան նշանակվում էր կենսաթոշակ՝ բնակության պետության օրենսդրությամբ։

«Հաշվի առնելով, որ ԱՊՀ-ում ձևավորվել է կենսաթոշակային նոր օրենսդրություն, երկրները ​​կենսաթոշակային ապահովման պետական համակարգից անցել են վճարվող ապահովագրական  մուծումների հիման վրա պարտադիր կենսաթոշակային ապահովագրության ձևավորման՝ առաջարկվում է չեղյալ հայտարարել հիշյալ համաձայնագրերը, որոնք կորցրել են իրենց արդիականությունը», - ասված է անոտացիայում։

Նշվում է, որ համաձայնագրերի չեղյալ հայտարարումը չի ազդի զինվորական թոշակառուների կենսաթոշակային իրավունքների վրա. նրանք, ում արդեն նշանակվել են կենսաթոշակներ, կշարունակեն դրանք ստանալ նույն կարգով, ինչպես նախկինում։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին, որոնք տեղափոխվել են ԱՊՀ այլ երկրներ, կենսաթոշակների վճարումը կիրականացվի ՌԴ սահմաններից դուրս մշտական ​​բնակության են մեկնող անձանց ապահովագրական կենսաթոշակի վճարման կարգի համաձայն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: