ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրիտանացի լրագրողը ծանրամարտի երևանյան առաջնության կազմակերպվածությունը համեմատում է Օլիմպիական խաղերի հետ

Բրիտանացի լրագրող, Inside the games կայքի թղթակից Բրայան Օլիվերը, որը երկար տարիներ լուսաբանել է ծանրամարտի տարբեր մրցաշարեր, բարձր է գնահատում Երևանում ընթացող  ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը և համեմատական անցկացնում Օլիմպիական խաղերի հետ։  

«Մարզահամալիրի լուսավորությունը համապատասխանում է բարձր ստանդարտների՝ Օլիմպիական խաղերի շատ բարձր ստանդարտին: Ամեն ինչ զարմացնող էր։ Դուք կարող եք հիշել դրոշն այրելու միջադեպի մասին, սակայն դա մրցույթի մաս չէր կազմում։ Մրցույթի մեկնարկից երկու օր անց ամեն ինչ շատ լավ է»,- Արմենպրես-ի հետ զրույցում ասաց Օլիվերը:

Նա շեշտեց, որ թեպետ առաջին անգամն է Հայաստանում, բայց տպավորված է հայկական լեռներով և, գուցե, առաջիկայում ընտանիքի հետ ևս մեկ այցելություն կատարի Հայաստան, քանի որ առաջնության ընթացքում շատ ժամանակ չի ունենում շրջագայելու համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
    0°  0° 
    11.10.2026
    0°  0° 
    12.10.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: