ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն՝ եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին կոչ է անում գնալ 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, հայտնում է Aysor.am:

«Ինչքան էլ բարդ լինի՝  դա պետք է հրապարակային անենք: Ախր ձեզ այնպիսի հիասթափություններ են սպասում, ընդ որում՝ ապացուցելի հիասթափություններ, եկեք, խնդրում եմ: Եկեք ու տվեք բոլոր հարցերը», - Ազգային ժողովում հայտարարեց նա:

Փաշինյանը համաձայն չէ, որ Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունը կառավարության հետ լավ չի ու պրոբլեմներ կան:

«Շատ տարօրինակ ու աղմկոտ հայտարարություն եմ անելու. եթե եկեղեցու հարաբերությունները  կառավարության հետ լավ չեն, ուրեմն՝ եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ», - ասաց նա:

Փաշինանն իր ելույթը ավարտեց Պողոս Առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարով. «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի ու  եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակում»:

«Թող եկեղեցին իր տեսության, էության, իր հավատի մասին մտածի, ու Աստված մեզ օգնի՝ պահպանել, զարգացնել, հզորացնել ու խաղաղություն բերել Հայաստանին», - նշեց վարչապետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.03.2026
       
    30.03.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: