ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայում օրինականացվել է քաղաքացիություն ստանալու համար քննությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, ըստ որի՝ օտարերկրացիները երկրի քաղաքացիություն ստանալու համար պետք է քննություններ հանձնեն ուկրաիներենից և պատմության ու Ուկրաինայի իմացությունից։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Գերագույն Ռադայի կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Օրենքի համաձայն՝ Ուկրաինայի քաղաքացիություն ստանալ ցանկացողներից կպահանջվի թեստեր հանձնել Ուկրաինայի Սահմանադրության և երկրի պատմության հիմունքների վերաբերյալ, ինչպես նաև հաստատել պետական ​​լեզվի իմացության մակարդակը: Քաղաքացիություն ստանալ ցանկացողները պետք է իշխանություններին ներկայացնեն քննությունների հանձնումը հաստատող փաստաթղթերը։

Օտարերկրացին քննությունները կարող է հանձնել քաղաքացիություն ստանալուց հետո, դրա համար երկու տարի կհատկացվի: Եթե ​​այդ ընթացքում քննությունը չհանձնի, ապա կզրկվի Ուկրաինայի քաղաքացիությունից։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: