Իրանը պատրաստ է շարունակել ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունները. ՄԱԿ-ում և ՄԱԳԱՏԷ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցություններում վերջին քայլերը կարող են արվել առանց նախապայմանների և կողմերի վճռականության շնորհիվ. իրանական կողմն արդեն քանիցս հայտնել է իր պատրաստակամությունը` շարունակելու բանակցությունները մինչև համաձայնագրի կնքումը: Այդ մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհսեն Նազիրի Ասլը, տեղեկացնում է Արմենպրես-ը:
«Առանց որևէ նախապայմանի, բոլոր կողմերի բարի կամքի ու վճռականության շնորհիվ և մինչև այժմ իրականացված բանակցությունների շրջանակներում կարող են ձեռնարկվել բանակցությունների եզրափակիչ քայլերը: Միացյալ Նահանգները պետք է կամք և ուժ ունենա երկարատև բանակցություններն ավարտին հասցնելու համար։ Իրանը մշտապես իր պատրաստակամությունն է հայտնել` շարունակելու բանակցությունները մինչև համաձայնագրի կնքումը», - ասել է Իրանի մշտական ներկայացուցիչը։
2015 թ.-ին Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թ.-ի մայիսին Վաշինգտոնն այն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։
Ամերիկյան նոր վարչակազմի օրոք Վիեննայում բանակցություններ են անցկացվել ԳՀՀԾ-ի վերականգնման և Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցների վերացման շուրջ։ 2021 թ.-ի դեկտեմբերին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկու համաձայնագրերի նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել է նաև Իրանի դիրքորոշումները։ Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քիանիի խոսքով՝ բանակցությունները հաջող են ընթացել, սակայն ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը Վիեննայում առաջընթացը գնահատել է որպես համեստ՝ Թեհրանին կոչ անելով լրջորեն վերաբերվել խնդրին։ Այժմ Վիեննայի բանակցային գործընթացում դադար է:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ