ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևը պատրաստ չէ լայնարձակ ինքնավարություն տալ Ղարաբաղին. Փաշինյան

Իլհամ Ալիևը պատրաստ չէ լայնարձակ ինքնավարություն տալ Ղարաբաղին, ինչի մասին պաշտոնական Բաքուն բազմիցս էր հայտարարել 44-օրյա պատերազմից առաջ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է News.am-ը: 

Հարցին՝ ինչու է այդ մասին հիմա միայն խոսվում, մինչդեռ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում էր Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի, Արցախի ինքնորոշման մասին, Փաշինյանն ասաց․ «Մենք այդ ճանապարհով գնալիս է, որ հանդիպել ենք էս խնդիրներին: 30 տարի մենք ասում էինք ինքնորոշում, ինքնորոշում՝ առանց ֆունդամենտալ պրոբլեմը հասկանալու։ Այո, մենք մեր խնդիրը չենք ախտորոշել մինչև վերջ: Խնդիրները մենք դրել ենք, ձևակերպել ենք և գնացել ենք այդ խնդիրների հետևից»:

«Այո, պետք է դնել [իրատեսական խնդիրներ], բայց դրա համար պետք է նախ իրականությունը հասկանալ և ըմբռնել», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ «որոշումներ կայացնելուց առաջ չէ՞, որ պետք է հասկանալ և ըմբռնել», Հայաստանի վարչապետը պատասխանեց. «Այո, պետք է որոշումներ կայացնելուց առաջ հասկանալ և ըմբռնել։ Ճիշտ եք անում, որ այդ հարցը հասցեագրում եք մեր կառավարությունը, բայց այդ հարցը պետք է հասցեագրել բոլորիս, մեր պետությանը, որովհետև կառավարությունը ինչքան էլ կառավարություն լինի, եթե նույնիսկ էդքան խորը հենց առաջին վայրկյաններից տիրապետի խնդրին, ինքը չի կարա սենց գա և ծորակը փակի, ասի՝ վերջ, էսօրվանից մենք փոխում ենք մեր դիտանկյունը, որովհետև կառավարություն ը հանրության մաս է, մանավանդ այն կառավարությունը, որ ժողովրդի հետ և ժողովրդով է եկել իշխանության»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2025
       
    27.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: