ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախը չի համաձայնի այն քայլերին, որոնք անում է Բաքուն և առաջարկում է Հայաստանի կառավարությունը. Ռուբեն Վարդանյան

Mediamax

Մենք Արցախում չենք ենթարկվի եւ չենք համաձայնի այն քայլերին, որոնք կատարում է Ադրբեջանը եւ առաջարկում է Հայաստանի կառավարությունը, քանի որ դա անընդունելի է Արցախի ժողովրդի եւ ողջ աշխարհի հայության համար։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի «Անվտանգության եւ զարգացման ճակատի» համակարգող, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը չի կարող որոշվել միայն մեկ խմբի կողմից, որը վերահսկում է երկիրը։

Սա կուսակցական կամ կառավարչական խնդիր չէ, դա մեր ժողովրդի սկզբունքային խնդիրներից է։ Լավ կլիներ, եթե հայտարարություններին հաջորդեին հստակ ու հասկանալի քայլեր։ Ի՞նչ է նշանակում պայքարել, չընդունել, չհամաձայնել, ինչի մասին խոսում է Հայաստանի իշխանությունը։ Այս դիրքորոշումը պետք է հստակեցնել։

Կարեւոր է, որ աշխարհը զգա, որ Հայաստանում չկա անտարբերության մթնոլորտ, որը փորձում են ստեղծել, որ, իբր, Արցախի հարցը փակված է, եւ Արցախի հարցը ոչ մեկին չի հետաքրքրում»,- հավելեց Վարդանյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: