ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրահանձնաժողովի ղեկավար ֆոն դեր Լյայենը դեմ է Մոսկվայի և Կիևի միջև իրավահավասար բանակցություններին

РБК

Ցանկացած խաղաղ նախաձեռնություն, որը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ենթադրում է իրավահավասար երկխոսություն, պետք է մերժվի: Այս մասին NEWS.am-ի հաղորդմամբ Ճապոնիայում G7-ի գագաթաժողովում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Ուկրաինացիներն ամենից շատ են խաղաղություն  ուզում, բայց, իհարկե, արդար խաղաղություն: Խաղաղության բանակցությունները, որոնք հավասարեցնում են ագրեսորին և զոհին, պետք է մերժվեն»,- ասել է ֆոն դեր Լյայենը։

Նա նաև աջակցություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևին»։

G7-ի գագաթնաժողովը (միավորում է Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ին, Գերմանիային, Ֆրանսիային, Իտալիային, Կանադային և Ճապոնիային) տեղի կունենա Հիրոսիմայում մայիսի 19-ից 21-ը։ Bloomberg-ի և Kyodo-ի աղբյուրները հայտնել են, որ Զելենսկին նույնպես կարող է մասնակցել միջոցառմանը։ The Financial Times-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահը մտադիր է մասնակիցներին առաջարկել Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթաժողով անցկացնել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: