ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոլդովայի նախագահը հայտարարել է, որ երկիր այցելելու դեպքում Պուտինը կձերբակալվի

delo.ua

Մոլդովայի իրավապահները, Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշման համաձայն, կձերբակալեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա այցելի հանրապետություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Euronews Romania-ին տված հարցազրույցում ասել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Պուտինը կձերբակալվի Մոլդովա ժամանելու դեպքում։

«Այո՛, Մոլդովայի Հանրապետությունը պայմանագիր է ստորագրել քրեական դատարանի մասին, և Մոլդովան կհարգի դատարանի որոշումը», - պատասխանել է Սանդուն։

Իր հերթին ТАСС գործակալությունը հիշեցնում է, որ վերջին անգամ Պուտինը նախագահի պաշտոնում Մոլդովայում եղել է 2002 թվականի հոկտեմբերին կայացած ԱՊՀ գագաթնաժողովում։ 2008 թվականի նոյեմբերին նա վարչապետի պաշտոնում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել Քիշնևում։

Մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու հրաման է տվել՝ ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեղադրանքով։ Մարտի 20-ին ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՄՔԴ դատախազի և դատավորների դեմ՝ համարելով, որ նրանց գործողություններն ակնհայտորեն անօրինական են, քանի որ ՌԴ նախագահին և երեխաների օմբուդսմենին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր չկան։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: