ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՀԿ-ն կոչ է արել ամբողջ աշխարհին պատրաստվել մահացու համավարակին, որն ավելի սարսափելի է, քան COVID-19-ը

Չի կարելի բացառել նոր համաճարակի վտանգը, որը կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քան COVID-19-ը։ Այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի ուղերձում, որը ներկայացվել է Ժնևում ԱՀԿ տարեկան վեհաժողովի ժամանակ, գրում է «Ռիա Նովոստի»-ին։

Գեբրեյեսուսը նշել է, որ COVID-19-ի մեկ այլ տարբերակի առաջացման սպառնալիքը, որը կարող է հիվանդության նոր բռնկումներ առաջացնել և հանգեցնել մահվան, մնում է արդիական: «Բացի այդ, կա նոր պաթոգենի առաջացման հավանականություն ՝ մահացության էլ ավելի բարձր ներուժով»,- ասել է նա։

Գեբրեյեսուսը կոչ է արել ամբողջ աշխարհին պատրաստ լինել ապագայում հավաքական պատասխան տալ այդ սպառնալիքին։

Ավելի վաղ ԱՀԿ-ն չեղարկել էր COVID-19-ի համաշխարհային համաճարակի կարգավիճակը, որը հայտարարվել էր 2020 թվականին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: