ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առաջիկայում կկայանա ՌԴ–ի, ՀՀ–ի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը. Օվերչուկ

Առաջիկայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը, որի ժամանակ կքննարկվի Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Տեղեկությունը հայտնում է «Ինտերֆաքսը», փոխանցում է Sputnik-ը։
«Այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս աշխատանքային խումբը հանդիպում կանցկացնի շատ մոտ ապագայում։ Հարցերը, որոնք կքննարկվեն, կապված են հայ-ադրբեջանական սահմանը հատելու եղանակին վերաբերող տեխնիկական մանրամասներին։ Խոսքն այն մասին է, որ այդ սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության բոլոր մյուս տեսակները, որոնք գոյություն ունեն միջազգային սահմաններին», - ասել է Օվերչուկը ՝ պատասխանելով «Ինտերֆաքսի» հարցին։
«Կողմերն այսօր շատ մոտ են նրան, որպեսզի ասենք, որ մենք կարող ենք վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»,–ասել է նա:
Միաժամանակ Օվերչուկը նշել է, որ Հայաստանն իր հերթին հնարավորություն է ստանում ապաշրջափակել հաղորդակցություններն ու Նախիջևանով, Սյունիքով, Ադրբեջանով շարժվել դեպի Ռուսաստան, ԵՄ այլ երկրներ, հնարավոր է նաև Իրան մեկնել։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: