ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ցանկության դեպքում Ղազախստանը և հետխորհրդային մյուս հանրապետությունները կարող են միանալ Միութենական պետությանը:

«Այդ հարցին անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի կողմից 2023 թ. հունվարին, և Հայաստանի օրակարգում նման հարց չկա»,- ասել է Բադալյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թ. հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ընթացքում նշել էր, որ Ռուսաստանի կողմից Միութենական պետության կազմ մտնելու որևէ պաշտոնական առաջարկ Հայաստանը  չի ստացել։ 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն оրեր առաջ ասել էր, որ եթե «ինչ-որ մեկն անհանգստացած է միջուկային զենքի հարցով», պետք է անդամակցի Ռուսաստանի և Բելառուսի դաշինքին, և «բոլորը միջուկային զենք կունենան»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: