ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալեն Սիմոնյանն ընդունել է Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 31-ին ընդունել է Արգենտինայի խորհրդարանի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադայի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ն, Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Արգենտինայի հետ փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները:

Նա առանձնահատուկ ընդգծել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցության դերը` շեշտելով, որ առաջին անգամ հնարավոր դարձավ Արգենտինայի խորհրդարանի երկու պալատների` Հայաստանի հետ բարեկամական խմբերի պատվիրակության այցելությունը Հայաստան:

Կողմերը խոսել են Արգենտինայի հայ համայնքից, որը հատուկ կամուրջ է հայ-արգենտինյան երկկողմ հարաբերություններում:

Անդրադարձ է եղել նաև Արգենտինայի հետ բազմոլորտ համագործակցությանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը տնտեսական փոխանակումների համար լավ հնարավորություն է ստեղծում նաև որպես ԵԱՏՄ անդամ երկիր և կարող է լրացուցիչ տարանցիկ կետ հանդիսանալ դեպի եվրասիական շուկա, իսկ ԵԱՏՄ-ՄԵՐԿՈՍՈՒՐ փոխգործակցությունը համագործակցության նոր դռներ կարող է բացել:

Զրուցակիցները բարձր են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակում երկու երկրների միջև հաստատված սերտ համագործակցությունը, ինչպես նաև` քաղաքական երկխոսության մակարդակը:

Ալեն Սիմոնյանը վերահաստատել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օրակարգով: Նա երախտագիտություն է հայտնել Արգենտինայի Սենատի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող և դադարեցնելու կոչ անող հայտարարություն ընդունելու համար:

Արգենտինացի գործընկերներն առանցքային են համարել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը` պատրաստակամություն հայտնելով լիազորությունների շրջանակում նպաստել այդ գործընթացներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: