ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է արել մեծացնել ռազմամթերքի արտադրությունը

APA

ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է ավելի շատ պայմանագրեր ստորագրեն պաշտպանական ընկերությունների հետ՝ արտադրությունը մեծացնելու համար, քանի որ նրանց ռազմամթերքի պաշարները սպառվում են, ասել է ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Սթոլթենբերգը՝ կոչ անելով երկրներին հնարավորինս արագ ծախսել ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը, փոխանցում է rbc.ru-ն։

«Մենք պետք է ավելին անենք ամբողջ Հյուսիսատլանտյան դաշինքում՝ արտադրությունը մեծացնելու համար», - Օսլոյում Դաշինքի արտգործնախարարների երկօրյա հանդիպումից հետո հարցազրույցի ժամանակ ասել է նա։

«Այն, ինչ մեզ իրականում անհրաժեշտ է, պայմանագրերի ստորագրումն է, քանի որ այդ դեպքում արդյունաբերությունը պատրաստ կլինի ներդրումներ կատարել եւ մեծացնել արտադրությունը»,- ասել է նա։

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչներին հրավիրել է միանալ այս ամսվա վերջին Բրյուսելում պաշտպանության նախարարների հանդիպմանը։

ՆԱՏՕ-ի ղեկավարը հույս է հայտնել, որ դաշնակիցները կհամաձայնեցնեն նաեւ պաշտպանական արդյունաբերության գործողությունների ծրագիրը, երբ առաջնորդները հուլիսին հանդիպեն Վիլնյուսում։ Այս ծրագրում նշված են լինելու արտադրության եւ համատեղ գնումների ավելացման ուղիները, ինչպես նաեւ ֆունկցիոնալ համատեղելիության եւ ստանդարտացման հասնելու եղանակները:

Դաշինքը նաեւ համաձայնեցրել է զինամթերքի հետ կապված նոր ​​ սկզբունքները, որոնք վճռորոշ նշանակություն ունեն ռազմական պայքարի համար, ներառյալ 155 մմ հրետանային արկերը՝ երկրներին մեծ պաշարներ ապահովելու համար՝ ինչպես Ուկրաինային աջակցելու, այնպես էլ իրենց պաշտպանական կարիքների համար:

«Առայժմ դաշնակիցները սպառել են պաշարները, որպեսզի կարողանան աջակցել Ուկրաինային. սա կայուն ճանապարհ չէ, ուստի մենք պետք է մեծացնենք արտադրությունը՝ այս նոր եւ ավելի հավակնոտ նպատակներին հասնելու համար», - ասել է Սթոլթենբերգը:

Սթոլթենբերգն ասել է, որ քննարկումները դեռ շարունակվում են, բայց «մենք ակնկալում ենք, որ դաշնակիցները հնարավորինս շուտ կհասնեն 2 տոկոսի, քանի որ Ուկրաինայում պատերազմը ցույց է տվել դրա հրատապությունը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: