ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կստեղծվի ռազմատեխնիկական համագործակցության հայ-չեխական աշխատանքային խումբ

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցը քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում: Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի ապրիլի 9-ին, Երևանում: Սահմանվելու են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման և արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացները, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցության, տեղեկությունների փոխանակման և պահպանման հետ կապված հարաբերությունները: Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմիններ են հանդիսանալու Պաշտպանության նախարարությունները, ինչպես նաև Հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ստեղծվելու է ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ: Հիմնական կարգավորումները ներկայացնելիս նշել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանն առաջարկել է կողմ քվեարկել համաձայնագրի վավերացմանը:

Հաջորդ կարգավորմամբ առաջարկվում է օրենսդրական նախադրյալներ ստեղծել պարեկային ծառայության կազմում ջրային պարեկային ծառայության մասնագիտացված ստորաբաժանման ստեղծման համար: Կնախատեսվեն նաև լիազորություններ, որ կառույցն իր ֆունկցիաների իրականացման շրջանակում պրոֆեսիոնալ աշխատի և իրավաչափ միջամտություն ցուցաբերի: «Ոստիկանության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքներում փոփոխությունները ներկայացնելով՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում ներկայացվել են տեխնիկական առաջարկներ:

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանն առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել:

Քննարկված հարցերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: