ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Բլինքենի հայտարարությունները՝ խոստանալով ուժեղացնել զսպման միջոցները

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին դատապարտել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի քննադատություններն Իրանի հասցեին և նշել, որ Թեհրանն առանց երկմտելու կուժեղացնի իր պաշտպանության և զսպման կարողությունները: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Tasnim գործակալությունը:

«ԱՄՆ պետքարտուղարն անհիմն մեկնաբանություններ է արել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ՝ ապարտեիդ սիոնիստական վարչակարգին իր երկրի համակողմանի աջակցությանը համահունչ», - ասել է Քանաանին՝ հիշեցնելով պաղեստինցի ժողովրդին Իրանի աջակցության մասին:

«ԱՄՆ-ի կողմից այլ կառավարությունների նկատմամբ ուժի դիմելու սպառնալիքը դեմ է միջազգային օրենքին, հատկապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, հետևաբար, Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հապաղի ուժեղացնել իր զսպող ուժը և պաշտպանել իր իրավունքներն ու անվտանգությունը», - հավելել է Քանաանին՝ ԱՄՆ-ի պաշտոնյաներին խորհուրդ տալով «զերծ մնալ Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց»:

Tasnim-ը նշում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում կայացած Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի ամենամյա գագաթնաժողովում Իրանին մեղադրել էր միջուկային զենք  ձեռք բերելու մտադրության մեջ և կրկնել իր սպառնալիքը Թեհրանի դեմ, որ արձագանքի բոլոր տարբերակները քննարկվում են:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: