ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ն փորձում է արագացնել Կապանում հյուպատոսության բացումը. դիվանագետ․ Սպուտնիկ Արմենիա

ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու վերաբերյալ ժամկետները դեռ հստակեցված չեն, բայց ռուսական կողմը փորձում է արագացնել գործընթացը։ Այս մասին Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։

«Ժամկետներ դեռ չկան, բայց մենք փորձում ենք այն հնարավորինս շուտ բացել։ Մոսկվայի մեր գործընկերների հետ Կապանի քաղաքապետարանի հետ այսօր արդեն ուսումնասիրել ենք այն տարածքները, որոնք կարող են մեզ համապատասխանել։ Ուզում եմ ասել, որ մի քանի որոշում կա արդեն, որոնցով մենք կշարունակենք հետագայում աշխատել»,-ասել է դիվանագետը։

Նրա խոսքով, գլխավոր հյուպատոսությունը 2 հիմնական գործառույթ ունի՝ հենց հյուպատոսական ծառայություններ եւ քաղաքական գործառույթ։ «Մենք ավելի մոտ կլինենք մարդկանց, քաղաքային իշխանությանը, մարզին։ Չեմ թաքցնի՝ այստեղ ռուսական ներկայությունը մեծ է` տնտեսական, ռազմական, սահմանային։ Գլխավոր հյուպատոսության բացումը հերթական քայլն է մեր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ»,-նշել է Սելեզնյովը։

Հաշվի առնելով այն, որ Կապանում ավելի վաղ Իրանը նույնպես գլխավոր հյուպատոսություն է բացել, դիվանագետը հայտարարել է, որ ռուսական կողմը ուրախ կլինի համագործակցել նաեւ իրանցի գործընկերների հետ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: