ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում ՌԴ դեսպանն արտգործնախարարությունում է

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն արտգործնախարարությունում է։ «Ազատության» թղթակիցն է ֆիքսել, թե ինչպես է դեսպանը մտնում արտգործնախարարության շենք։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հաստատել են, փոխանցում է news.am-ը։

Հարցին՝ արդյո՞ք դեսպանը կանչվել է արտգործնախարարություն Լաչինի միջանցքում տեղի ունեցող վերջին իրադարձություններով պայմանավորված, թե նախօրոք պլանավորված այց է, Կոպիրկինը չի պատասխանել։

Արտաքին քաղաքական գերատեսչությունը խոստացել է հանդիպման մասին ավելի ուշ տեղեկություն հաղորդել։

Հիշեցնենք, որ երեկ պաշտոնական Երևանը հաղորդեցլ է, որ Հակարիի կամրջի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացման փորձը կանխվել է։ Ըստ ԱԱԾ-ի՝ ադրբեջանցիները փորձել են դրոշ տեղադրել Հայաստանի տարածքում։

Իշխանություններից այսօր հայտարարել են, որ Լաչինի միջանցքում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տեղի ունեցածը շատ մեծ խնդիր են համարում ու դրա շուրջ խոսում են ռուս գործընկերների հետ։

Հակարիի կամրջին ադրբեջանական դրոշի տեղադրման մասին պատմող տեսանյութերից ենթադրվում է, որ գործընթացը հսկել են ռուս խաղաղապահները, մի դեպքում՝ բառացիորեն կենդանի պատ կազմելով։

Դեսպանն այսօր «Ազատությանը» որևէ մեկնաբանություն չտվեց, թե ինչպես է գնահատում Լաչինի միջանցքում խաղաղապահների գործողությունները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: