ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի. Օվերչուկ

© РИА Новости / МИД РФ

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (SPIEF) շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խոչընդոտների մասին, փոխանցում է News.am-ը։

Ավելի վաղ Դուք նշել էիք, որ Ռուսաստանը զգալի առաջընթաց է արձանագրում Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ համաձայնության գալու հարցում։ Ե՞րբ, ըստ Ձեզ, բոլոր վիճելի հարցերը կարող են վերջնականապես կարգավորվել։

Մենք եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով հանդիպում ենք անցկացրել Ադրբեջանի ՀանրապետությանՀայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների միջեւորի արդյունքում ձևավորվել է համապարփակ փաստաթուղթ։ Այնտեղ նշվում է, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկսվի երկաթուղու վերականգնմամբորը անցնելու է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղիով ևելնելով կողմերի ինքնիշխանության նկատմամբ հարգանքիցսահմանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգին վերբերող հիմնական մոտեցումները։ Կողմերից ոչ մեկը կասկածի տակ չի դնումոր այդ ճանապարհի առանձին հատվածները կլինեն այն երկրի իրավասության ներքոորի տարածքում գտնվում են։ Այսպիսովայս ճանապարհի հետ կապված՝ Ադրբեջանում կկիրառվի ադրբեջանականիսկ Հայաստանում՝ հայկական օրենսդրությունը։ Թվում էթե դրանք ակնհայտ բաներ ենբայց հաշվի առնելով այն հարաբերություններըորոնք ձևավորվել են երկու պետությունների և ժողովուրդների միջևայս ամենը պետք է ամրագրվի։

Նորագույն պատմության ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև կապեր չեն եղելեղել է պատերազմորը դադարեցվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի անմիջական մասնակցությամբ։ Սակայն երկու երկրների սահմանին դեռևս զինված բախումներ են տեղի ունենում և մարդիկ են զոհվում։ Իհարկեիմ գործընկերների համար շատ դժվար է աշխատել նման միջավայրումբայց նրանք զգում են իրենց պատմական պատասխանատվությունը այն որոշման համարորը մեր պետությունների ղեկավարները վստահել են մեզ զարգացնել և շարունակում են աշխատել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։

Աշխարհում դժվար է գտնել օրինակներ, երբ պատերազմող կողմերը նստել են բանակցությունների սեղանի շուրջ և սկսել խոսել տրանսպորտային կապերի վերականգնման մասին՝ ռազմական գործողությունների դադարեցումից գրեթե անմիջապես հետո։ Մեր դեպքում բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի, և խաղաղության հասնելու լավագույն միջոցը մարդկանց համար խաղաղ փոխգործակցության հնարավորություն բացելն է, ընդհանուր ճանապարհ կառուցելը, որով մարդիկ և ապրանքները կգնան, կսկսվի բնականոն կյանքը, առևտուրը և աստիճանաբար հին դժգոհությունները հետին պլան կմղվեն։

Փոխվարչապետերի մեր եռակողմ աշխատանքային խումբը հարաբերությունների յուրահատուկ ձևաչափ է մշակել։ Շատ է օգնում, որ մենք գալիս ենք նույն մեծ երկրից, սովորում ենք նույն դասագրքերով, դիտում ենք նույն ֆիլմերը, հասկանում ենք նույն հումորը, հետևաբար մենք ընդհանուր լեզու ենք գտնում մարդկային մակարդակով։ Հենց այդ ոչ նյութական արժեքն է, որ հույս է ստեղծում ու օգնում առաջ գնալ։ Մտածելով մեր խմբի աշխատանքի մասին՝ հասկանում ես, թե որքան կարևոր է մեր ընդհանուր եվրասիական տանը խաղաղության համար չկորցնել այդ ընդհանրությունը հետխորհրդային տարածքում և այն փոխանցել հաջորդ սերունդներին։

Ամենամեծ խնդիրը վստահությունն է։ Հենց դրա պատճառով է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում։ Ի վերջո, ճանապարհով կգնան հասարակ մարդիկ՝ ադրբեջանցիներ, հայեր, այլ երկրների քաղաքացիներ։ Ինչպե՞ս են նրանք փոխգործակցելու միմյանց հետ սահմանը հատելիս, ինչպե՞ս է ապահովվելու նրանց անվտանգությունը այլ պետության տարածքով շարժվելիս։ Սա է այսօր գլխավոր հարցը, որին մենք միասին ցանկանում ենք պատասխանել այնպես, որ վստահ լինենք, որ այլ երկրի տարածքում այս մարդկանց հետ ոչ մի վատ բան չի պատահի։ Եվ իհարկե, բոլորիս վրա ազդում է այն, ինչ հիմա կատարվում է սահմանին։ Շատ ավելի հեշտ կլիներ լուծումներ գտնել, եթե կրակոցները դադարեցվեին։

Ուստի կողմերը դադարներ են վերցնում, ներգրավում են փորձագետների, ցանկացած առաջարկ և որոշում ենթարկում են շատ մանրակրկիտ և ստուգված վերլուծության, որպեսզի ամեն ինչ իսկապես աշխատի այնպես, ինչպես պետք է լինի այն երկրների միջև, որոնք, հուսանք, թեւակոխում են հարաբերությունների նոր խաղաղ փուլ։ Փաստաթղթի նախագիծը ձևավորվել և գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել է մեր մակարդակով, թեև հիմնական հարցը՝ ինչպես կշփվեն շարքային ադրբեջանցիներն ու հայերը սահմանը հատելիս, դեռ պետք է աշխատել։ Իհարկե, այսօր շատ բան կարելի է անել՝ հենվելով տեղեկատվական տեխնոլոգիաների վրա, և այդպիսի լուծումներ կան, բայց դրանք, թերևս, ակնհայտ և հաջողությամբ կիրառվել են աշխարհի այլ ծայրերում, երբ սկսում ես դրանք վերլուծել, այնքան էլ չեն համապատասխանում մեր իրավիճակին։

Եվրասիական միջկառավարական խորհրդի ժամանակ մենք պայմանավորվեցինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ ընդունի ինձ՝ իր հետ այս խնդիրները քննարկելու համար։ Նա շատ մանրամասն անդրադարձավ եռակողմ խմբի հանդիպումից հետո մնացած բոլոր հարցերին։ Շատ բան հստակեցված է, և ինչ-որ բան դեռ մնում է և պահանջում է հետագա քննարկում արդեն ադրբեջանական կողմի հետ։

Դուք հարցրեցիք, թե երբ է լինելու ապաշրջափակումը. Այս հարցին դեռ ոչ ոք հստակ պատասխան չի տա։ Այն ժամանակ, երբ կպայմանավորվենք, և երբ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը։ Այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի խոսել այս երկաթուղու վերականգնման մասին, որը կար խորհրդային տարիներին և շահագործվում էր և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների կողմից։

Հայաստանի համար այս երկաթուղու բացումն առանցքային նշանակություն ունի՝ այդ երկրի ապաշրջափակման տեսանկյունից։ Հայաստանի տնտեսությունը շատ ակտիվ աճ է գրանցում՝ նախորդ տարի այն կազմել է 12,6%։ Սա աշխարհի ամենաբարձր տնտեսական աճի տեմպերից մեկն է, և բոլորը հասկանում են, որ այս տնտեսական հրաշքի պատճառները հայ ձեռներեցների բիզնես որակներն են՝ բազմապատկված Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ երկրների խոշոր տնտեսություններ անարգել մուտքը։ Տնտեսության նման ընդլայնումը պահանջում է համապատասխան զարգացած տրանսպորտային հաղորդակցություն՝ ապահովելու Հայաստանի մուտքը համաշխարհային շուկաներ։ Միևնույն ժամանակ, Հայաստանը Ռուսաստանը դիտարկում է որպես իր հիմնական շուկա։

Անցյալ տարի Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրն աճել է ավելի քան 83%-ով։ Այս տարի հունվար-ապրիլին աճը 96 տոկոս է։ Հայաստանը շատ արագ զարգացող տնտեսություն էորին զսպում է Վերին Լարսի խցանը՝ միակ սահմանային անցակետըորը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Հայաստանի ղեկավարությունը ձգտում է հնարավորինս արագ ապաշրջափակել երկիրը: Սիմետրիկ մտահոգություն ունի նաև Ադրբեջանի ղեկավարությունըորը նույնպես ձգտում է հնարավորինս արագ ուղիղ և հարմարավետ տրանսպորտային կապեր ստանալ իր երկրի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Բացի այդակնհայտ էոր երկաթուղին ավելի հեռուն կգնա դեպի Իրան և Թուրքիաինչը այն կդարձնի Եվրասիայի կարևորագույն տրանսպորտային ուղիներից մեկը։ Բայցիհարկեհանուն փաստաթղթի ստորագրման արագությանոչ ոք երկրորդ տեղում չի դնի մարդկանց ու ապրանքների անվտանգությունըորոնք կշարժվեն այս ճանապարհով։ Սա շատ կարևոր կետ էորը դեռ թույլ չի տալիս պատասխանել հարցին, թե երբ տեղի կունենա ապաշրջափակումը
 

Արևմուտքի կողմից տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին միջամտելու փորձեր նկատու՞մ եք։

Մենք գիտենքև դա երևում է [ԵՄ խորհրդի նախագահՇառլ Միշելի հայտարարություններիցորոնք նա հրապարակում է Ադրբեջանի նախագահիՀՀ վարչապետի հետ բանակցություններից հետոոր տրանսպորտի ապաշրջափակման խնդիրները քննարկվում են այդ հանդիպումների ժամանակ։ Միաժամանակ նշվում է այս հարցում կողմերի ձեռք բերած առաջընթացը։ Ինչպես հասկանում եքայս առաջընթացը ձեռք է բերվել եռակողմ հարթակում՝ Ռուսաստանի մասնակցությամբթեև պարզ էոր եվրոպացիները չեն նշի այդ մասին։

Մեր բանակցող գործընկերները համաձայն ենոր այն հարթակըորը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի 9-րդ կետի վերաբերյալ ՌուսաստանիԱդրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության համաձայնդա այն էինչ ասում են և՛ ադրբեջանցիներըև՛ հայերըայն կետն էորտեղ ամենամեծ առաջընթացն է գրանցվել այսօրԵվ այդտեղ այսօր արդյունք է գրանցվել: Դա իսկապես այդպես էՓոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափից դուրս գալն ակնհայտ բացասական հետևանքներ կունենա բոլորի համար։

Ե՞րբ է նախատեսվում աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը Ռուսաստանի ԴաշնությանՀայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով։

Մենք աշխատում ենք գրեթե երկուսուկես տարիբայց չենք մշակել հանդիպումների հստակ ժամանակացույց։ Միևնույն ժամանակչպետք է կարծելոր մեր աշխատանքը հանդիպումից հանդիպում է ընթանումիսկ հանդիպումների միջև ընկած ժամանակահատվածում մենք զբաղված ենք այլ ընթացիկ գործերով։ Իրականում դա այդպես չէայս աշխատանքն իրականացվում է գրեթե ամեն օր։ Հազվադեպ է պատահումոր իրար չզանգենքչխոսենքչքննարկենք ապաշրջափակման հետ կապված որոշ հարցեր։ Նույնիսկ երբ մենք շփվում ենք մեր երկկողմ օրակարգերի շուրջմենք շոշափում ենք այս թեման։ Մենքհավանաբարհարյուրավոր հեռախոսազանգեր ենք արելֆայլերի, ձեւակերպումների փոխանակում իրականացրելԵս և իմ գործընկերները մշտապես աշխատում ենք այս ուղղությամբ։

Գուցե գիտե՞քթե երբ է լինելու հանդիպում՝ արդյունքներն ամփոփելու համար:

Այստեղ դեռ աշխատելու տեղ կա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: