ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բոլորը լծվել են նրան, որ մեզ համոզեն՝ ղարաբաղյան խնդիրն ավարտված է, բայց սա ավարտը չէ. Կարեն Բեքարյան

«ԵԱՀԿ-ում առկա արխիվների դերն ու նշանակությունը յուրահատուկ է և ուրույն»,- երեկ կայացած «ԵԱՀԿ․Ղարաբաղյան դոսյե» գրքի շնորհանդեսին ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը, փոխանցում է Panorama.am։

Նրա խոսքով, Կազմակերպությունում առկա դոսյեն կազմում է  Ղարաբաղին առնչվող դոսյեների 90 և ավելի տոկոսը, քանի որ  ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունն այս ողջ ընթացքում եղել է ղարաբաղյան հարցի կարգավորման միջնորդ կառույցը։

«Հետևաբար, բոլոր կառույցներում առկա արխիվները կարևոր են, բայց ԵԱՀԿ-ինն ուներ և ունի շատ ուրույն և յուրահատուկ կարևորություն»,-մանրամասնեց քաղաքագետը։

Գրքի աշխատանները մեկնարկելիս նրանք մի շարք խնդիրների են բախվել, նախ, ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ փասթաղթերի բազան  ամբողջությամբ որևէ տեղ չկար, առկա տեղեկատվությունից օգտվելը, դուրս բերելը, հնարավորությունը՝ մարտահրավերի և տակտիկայի վրա աշխատանք տանելու, թողնված էր երկրորդ, երրորդ պլանում։

«Չնայած այն ժամանակ մեր բանակցային դիրքերը, այսօրվա համեմատ, հազարապատիկ ամուր էին, բայց, միևնույն է, դրվում էր այս խնդիրը՝ ավելի ամրացնելու և այս ամենին տիրապետելու համար, էլ ուր մնաց էսօր, էլ ուր մնաց հիմա»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով գրքի հեղինակ Աննա Մկրտչյանին, քանի որ իրականացվել է քրտնաջան աշխատանք, ԵԱՀԿ լիիրավ անդամ դառնալուց մինչև այս տարվա հունվարի 1-ն առկա տեղեկատվությունը նախ թարգմանվել է հայերեն, ապա վերլուծվել՝ վերածվելով ակադեմիականին  մոտ աշխատություն։
Բեքարյանն ուշադրություն հրավիրեց մի կարևոր խնդրի վրա։

«Սկսած մեր երկրի ներսից,  վերջացրած արտաքին դերակատարներով՝ բոլորը լծվել են նրան, որ համոզեն մեզ՝ որպես ազգ, ժողովուրդ, հանրություն, որպես պետություններ՝ ճանաչված ՀՀ և չճանաչված ԼՂՀ, որ ղարաբաղյան խնդիրն այլևս չկա, ուղարկված է  պատմության խորխորատներ, համարենք, որ դրա հետ կապված ինչ հնարավոր էր արված է, էջը շրջված է։ Եթե հասկանում ենք, որ դա այդպես չի , և եթե պատրաստ ենք շատ ծանր պայմաններից երկարաժամկետ պայքարի՝ այդ թվում բանկցային գործընթացում և դիվանագիտական սեղանի շուրջ, ցանկացած մանրուքն անգամ ունենալու է կատաստրոֆիկ կարևորություն»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ գիրքն այս առումով ունենալու է կիրառական նշանակությունը ոչ հեռու ապագայում։

Նա համոզված է՝ գալու են կռիվ տվող դիվանագետները։

Անդրադառնալով գրքի վերջաբանում բարձրացված հարցին, թե ինչքանո՞վ կարող ենք օգտագործել այն ամենն, ինչ եղել է ի նպաստ հայկական կողմերի շահերի և շատ լավ արտացոլված է փաստաթղթերում՝ Կարեն Բեքարյանն ասաց.

«Ինչքանով կօգտագործենք, այնքանով էլ կօգտագործվի, որովհետև նույն միջազգային հանրության պահվածքն ու կեցվածքը այս ողջ երեսուն տարիներին ցույց է տվել մի հստակ գիծ՝ հետևողական ես, աշխատանքը գնում է առանց շեղումների, պետական շահը դրվում է հիմքում առաջնահերթություն, արդյունքը իրեն երկար սպասել է տալիս և լինում է, ուրեմն կունենանք դրական արդյունք։

Որ կողմը հոգնեց, տանուլ է տալիս, որ կողմը որոշեց, որ իր կյանքի նպատակը իր մայրաքաղաքի, իր Աբովյան փողոցի սրճարանն է, և դա իրեն լրիվ բավարար է երջանիկ զգալու համար,  տանուլ է տալիս, կապիտուլացվում է մինչև վերջ՝ հատված-հատված մինչև վերջ։

Այն կողմը, որը հասկանում է իր պայքարի իմասը, նպատակը, դրանց տակ մարդկային ճակատագրերը, ընտանիքները, սերունդները, նա իր համբերության, հաստատակամության, կամքի, վճռականության, ինչ-որ պահին զուգակցված պրոֆեսիոնալիզմի հաշվին, իր իսկ ստեղծած մասնագետների հմտություների հաշվին, արդյունք է արձանագրում։ Մենք ունեցանք այս փուլը, բայց ինչքան էլ մեզ համոզեն՝ սա ավարտը չէ։ Եվ այն, որ սա ավարտը չէ, մեծագույն խոնարհում նույն այս կատաստրոֆիկ պայմաններում Արցախում՝ անգամ լռությամբ ու գոյությամբ այս պայքարը մղող 120.000 մեր քույրերին ու եղբայրներին։Կա՛ն, ուրեն ավարտը չի, կա՛նք, ուրեմն ավարտը չի։ Գիրքը պայմանական հանգրվանից  նոր ճանապարհ բռնելու կարևոր ուղեցույցներից մեկն է»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: