ԱՄՆ-ն կողմ է արտահայտվել բարեփոխված ՄԱԿ-ի ԱԽ-ում Հնդկաստանին մշտական անդամի կարգավիճակ տրամադրելուն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն աջակցում է բարեփոխված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանին մշտական անդամի կարգավիճակ տրամադրելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ-ի և Հնդկաստանի կառավարությունների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է հունիսի 22-ին Բայդենի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի բանակցությունների արդյունքներով։
«ԱՄՆ-ն և Հնդկաստանը հաստատել են իրենց վճռականությունը՝ դիմակայելու բազմակողմ համակարգը միակողմանիորեն խարխլելու ցանկացած փորձի: Առաջնորդներն ընդգծել են բազմակողմ համակարգն ամրապնդելու և բարեփոխելու անհրաժեշտությունը, որպեսզի այն կարողանա ավելի լավ արտացոլել արդի իրողությունները: Այս համատեքստում երկու կողմերը հավատարիմ են մնում ՄԱԿ-ի բարեփոխման համապարփակ օրակարգին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական և ոչ մշտական անդամների կատեգորիաների ընդլայնման ճանապարհով», - նշվում է փաստաթղթում:
Ինչպես ընդգծվում է հայտարարության մեջ, ԱՄՆ-ի իշխանությունները կարծում են, որ «գլոբալ կառավարումը պետք է ավելի ներառական և ներկայացուցչական լինի»։ Այս կապակցությամբ «նախագահ Բայդենը հաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը բարեփոխված ՄԱԿ-ի ԱԽ-ում Հնդկաստանին մշտական անդամի կարգավիճակ տրամադրելուն:
Փաստաթղթում նշվում է նաև, որ Անվտանգության շուրջ Քառակողմ երկխոսության գագաթնաժողովը (Ավստրալիա, Հնդկաստան, ԱՄՆ և Ճապոնիա՝ Quad) «կանցկացվի Հնդկաստանում 2024 թ.-ին և կդառնա երկխոսությունը շարունակելու և համագործակցությունն ամրապնդելու ևս մեկ հնարավորություն»։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ներկայում ունի հինգ մշտական անդամ՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Այս երկրներից յուրաքանչյուրը վետոյի իրավունք ունի խորհրդում։ Խորհրդի 10 մասնակիցները, որոնք ընտրվել են աշխարհագրական սկզբունքով, ունեն ոչ մշտական անդամի կարգավիճակ։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ