ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն և Հնդկաստանը համաձայնեցրել են ռազմարդյունաբերական համալիրում համագործակցության ճանապարհային քարտեզը

Վաշինգտոնը և Նյու Դելին համաձայնեցրել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության ճանապարհային քարտեզը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հունիսի 22-ին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«ԱՄՆ-ն և Հնդկաստանը համաձայնեցրել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության ճանապարհային քարտեզը, որը բովանդակում է պաշտպանական արդյունաբերության համար գործունեության ուղղությունները և հնարավոր է դարձնում սպառազինությունների առաջատար համակարգերի համատեղ արտադրությունը, ինչպես նաև համատեղ հետազոտությունների, փորձարկումների անցկացումը և այնպիսի տեխնոլոգիաների նախատիպերի ստեղծումը, որոնք կորոշեն ռազմական հզորության ապագան», - ասված է երկու երկրների բարձր մակարդակի երկկողմ բանակցությունների արդյունքներով Սպիտակ տան հրապարակած տեղեկագրում։

Նշվում է, որ երկրներն սկսել են բանակցություններ փոխադարձ պաշտպանական գնումների և մատակարարումների անվտանգության համաձայնագրի շուրջ, որը «թույլ կտա մատակարարել պաշտպանական ապրանքներ մատակարարումների շղթաների չնախատեսված խախտումների դեպքում»։

ԱՄՆ ղեկավարի վարչակազմը նշում է, որ երկրները նաև ձեռնարկել են քայլեր «հույժ կարևոր տեղեկատվության փոխանակման խորացման» համար:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պետական այցով գտնվում էր ԱՄՆ-ում, որտեղ նա հանդիպել է գործարար շրջանակների հետ, ելույթ ունեցել ԱՄՆ Կոնգրեսի առջև, մասնակցել իր պատվին մատուցված պետական ընթրիքին և բանակցություններ վարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: