ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անհապաղ դադարեցրեք բանակցությունները. Արցախի ԱԺ-ն հայտարարությամբ դիմեց Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօրվա նիստում հայտարարություն տարածեց, որում քննադատեց  նախօրեին ադրբեջանական ռազմական ագրեսիան, որի հետևանքով ԱՀ ՊՆ  4 զինծառայող է զոհվել:

Ընթերցելով հայտարարության տեքստը ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ասաց. «Ադրբեջանի ԶՈւ-ն հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի ընդունված եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի ռեժիմը: Սույն թվականի հունիսի 27-ի լույս 28-ի գիշերվա ժամը 1:30-ից սկսած տարբեր զինատեսակներից կրակ են բացել Արցախի Հանրապետության տարածքի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել են մեր 4 հայրենակիցները»:

Հայտարարության մեջ ԱՀ ԱԺ-ն ՄԱԿ-ին և միջազգային կառույցներին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, իսկ ՀՀ ԱԳՆ-ից պահանջում է անհապաղ դադարեցնել Վաշինգտոնում ընթացող բանակցությունները, փոխանցում է panorama.am-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: