ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աննա Վարդապետյանը և Իտալիայի գերագույն վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Իտալիայի Հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Լուիջի Սալվատոյի գլխավորած պատվիրակությանը:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել իտալացի գործընկերոջը հրավերն ընդունելու և փոխըմբռնման հուշագիր ստորագրելու պատրաստակամության համար:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարևորել է Իտալիայի հետ համագործակցության և հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկու ժողովուրդների միջև երկարատև բարեկամության վրա:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը և  Իտալիայի Հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Լուիջի Սալվատոն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ընդլայնել քրեական արդարադատության ոլորտում երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությունը ՝ միտված մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ապահովմանն ու օրենքի գերակայության ամրապնդմանը:

Աննա Վարդապետյանը հույս է հայտնել, որ Հուշագրով նախատեսված փորձի փոխանակման, փոխայցելությունների և համատեղ կոնֆերանսների կազմակերպումը կնպաստեն երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության հետագա ընդլայնմանն ու անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը՝ ի նպաստ հայ և իտալացի ժողովուրդների:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: