ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

30-100 հազար դրամ տուգանք` ՀՀ պետական դրոշի նկատմամբ պահանջները խախտելու դեպքում

© Sputnik / Aram Nersesyan

 ՀՀ կառավարությունն առաջարկում է սահմանել 30-100 հազար դրամի տուգանք անխտիր բոլորին, եթե խախտեն ՀՀ խորհրդանիշներից մեկի` դրոշի նկատմամբ պահանջները։ ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը` ներկայացնելով «Դրոշի մասին» և «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, փոխանցում է Սպուտնիկը։
Նախարարությունն առաջարկում է դրոշի նկատմամբ պահանջների խախտումները պատժելի դարձնել բոլոր դեպքերում` անկախ նրանից` այն բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում։ Ըստ նախագծի` կարգի պահպանմամբ մշակույթ ստեղծենք մեր պետական խորհրդանիշների նկատմամբ հարգանքի։
«Դրոշը պետք է լինի ամբողջական, չգունաթափված և մաքուր, գետնից 2.5 մետր բարձրության վրա։ Պահանջները չկատարելու դեպքում կսահմանվի 30-50 հազար դրամ տուգանք հասարակ քաղաքացիների, իսկ 70-100 հազար դրամ տուգանք` պաշտոնատար անձանց համար»,– ընդգծեց փոխնախարարը։
Ըստ նրա` վարչական պատասխանատվության տակ չեն ընկնում այն անձինք, որոնք պետական դրոշը տեղադրել են աշխատասենյակներում, փակցրել են մեքենաների վրա։
Միաժամանակ Հարությունյան զգուշացնում է` եթե մշակութային, սպորատային, կրթական այլ հաստատություններում կամ համայնքային կառույցներում դրոշի նկատմամբ պահանջների խախտումներ արձանագրվեն, ապա դա կարող է հանգեցնել ընդհուպ մինչև աշխատանքային պայմանագրի լուծման։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: