ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ՝ վիճելի կղզիների վերաբերյալ Մոսկվայի հայտարարության պատճառով

Vahid Salemi/AP

Իրանի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին և բողոք հայտնել նրան ՝ կապված Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի երկրների գագաթնաժողովի ավարտին արված Մոսկվայի հայտարարության հետ, հայտնում է IRNA-ն։

Ինչպես նշում է լրատվական գործակալությունը, Իրանի ԱԳՆ-ում կոչ են արել ճշգրտել ՌԴ դիրքորոշումը Պարսից ծոցում մեծ և փոքր Տոմբ և Աբու Մուսա կղզիների վերաբերյալ: Այս կղզիները Լոնդոնը պաշտոնապես հանձնել Է Թեհրանին 1971 թվականին՝ Արաբական Էմիրությունների դաշնության՝ որպես անկախ պետության ձևավորումից անմիջապես առաջ։ Այդ ժամանակվանից ԱՄԷ-ն ու Իրանը վիճում են կղզիների սեփականության իրավունքի շուրջ։

Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչներն ընդգծել են «երկրի տարածքային ամբողջականությունը հարգելու» կարեւորությունը։ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Կանանին ասել է, որ կղզիները «ընդմիշտ պատկանում են Իրանին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: