ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ դեսպանատան մոտ ակցիա անցկացվեց Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պահանջով

panorama.am

ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ մեկնարկած ակցիան՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից ամբողջական շրջափակման մեջ գտնվող Արցախի, շարունակվեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտից երթով շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն։

Ակցիայի մասնակիցները Ռուսաստանից պահանջեցին քայլեր ձեռնարկել բացել Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ։

44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողի մայր Ադելինա Ավետիսյանը նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանը դարձել է Արցախի բնակչության անվտանգության երաշխավորը՝ հավելելով, որ Արցախի ժողովուրդը հավատաց ՌԴ-ի խոստումներին և վերադարձավ Արցախ։ «Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կողմից խաղաղ կյանք էր խոստացվել։ Խոստացվել էր նաև, որ կապահովվի տրանսպորտի և մարդկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Սակայն այսօր մենք կանգնած ենք հումանիտար աղետի առաջ, քանի որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանն էկոակտիվիստների միջոցով արգելափակեց Լաչինի միջանցքը։ Ադրբեջանը նաև անցակետ է տեղակայել միջանցքում ու ելումուտը իրականացվում է բացառապես նրանց թույտվությամբ։ Ավելի քան 120 հազար մարդ շրջափակման մեջ են, որոնք չեն կարողանում ելումուտ անել, չեն կարողանում համապատասխան բուժօգնություն ստանալ։ Ավելի քան 30 հազար երեխաներ ամիսներ շարունակ մրգեր, բանջարեղեն չեն ուտում։ Արցախը գոյատևում է ներքին ռեսուրսների հաշվին, խանութները դատարկ են, մարդիկ ստիպված են 5-6 ժամ հերթի մեջ կանգնել՝ որևէ ապրանք ձեռք բերելու համար։ Բազմաթիվ մարդիկ գործազուրկ են դարձել, շատերը չեն կարողանում վճարել կոմունալ ծառայությունների, ապրուստի համար։ Ադրբեջանն այսպիսով ցանկանում է կյանքի անտանելի պայմաններ ստեղծել Արցախի ժողովրդի համար»,- նշեց նա։

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը իր ելույթում նշեց,  որ Լաչինի միջանցքով Հայաստանի հետ կապի խզումը հայերին Արցախից դուրս մղելու մեթոդներից է։ «Ադրբեջանն, անշուշտ, ուզում է դատարկված Արցախ, և եթե հայերն իրենց կամքով չհեռանան, որևէ կասկած չկա, որ Ադրբեջանն այդ հարցը կփորձի լուծել ռազմական ճանապարհով՝ անելանելի պայմաններ ստեղծելով արցախցիների համար, ինչն այսօր անում է՝ կրակելով դաշտում աշխատող հայերի վրա։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը նոր պատերազմ է ցանկանում հրահրել», - ասաց Ավագյանը՝ ՌԴ-ից պահանջելով քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ։

Ակցիայի ընթացքում կազմակերպիչների հետ հանդիպում և առանձին քննարկում ունեցավ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: