Ոչ ոք չգիտի` ինչ է կատարվում Արցախում. Թանկյանը բաց նամակ է գրել
«System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի հայազգի մենակատար Սերժ Թանկյանը Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամի ֆոնին բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և վերջ տալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ճնշումներին։ Այդ մասին նա պատմել է spin.com-ին։
Թանկյանն ընդգծել է, որ լրատվամիջոցներում ամեն օր կարելի է կարդալ Ուկրաինայի պատերազմի մասին, սակայն միևնույն ժամանակ շատերը չգիտեն, թե ինչ է կատարվում Արցախում։
«Մենք՝ որպես միջազգային հանրություն, կեղծավոր ենք, որովհետև չի կարելի մի երկրի հաշվին զոհաբերել մյուսը։ Դա ճիշտ չէ»,– ասել է նա։
Նա նշել է, որ բոլորը, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարությունը և Եվրոպական միությունը, աջակցում են միջանցքի ապաշրջափակմանը և բազմիցս են այդ թեմայով կոչեր հնչեցրել, սակայն բռնապետական ռեժիմին ուղղված կոչերը մարդկանց չեն օգնի գոյատևել։
«Դրանք պարզապես բառեր են։ Որևէ գործողություն չկա, և խնդիրը հենց դա է։ Բոլորն արդեն դատապարտել են դա, սակայն ոչ ոք ոչինչ չի անում։ Օրինակ` ԱՄՆ ՄԶԳ-ն (Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը) կարող է հեշտությամբ ասել Ադրբեջանին, որ մենք պատրաստվում ենք օդային ճանապարհով մատակարարումներ անել: Նրանք Հայաստանում գրասենյակ ունեն, իսկ ՀՀ կառավարությունը պատրաստած պաշարներ ունի: Մենք փորձում էինք կապ հաստատել Սամանտա Փաուերի (ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ) հետ, որպեսզի վերջինս ուշադրություն դարձնի այդ խնդրի վրա, և նա տեղյակ է այդ մասին, քանի որ նա այդ մասին գրառում է արել Twitter-ում», - ասել է Թանկյանը։
Լրատվամիջոցը մեջբերել է նաև Թանկիանի բաց նամակը, որտեղ անդրադարձ է կատարվում Արցախի 7-ամսյա շրջափակմանը, որը սկսվել է 2022 թ․ դեկտեմբերի 12-ից։
«Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այդ ժամանակից ի վեր ապավինում են ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մարդասիրական օգնությանը։ Ադրբեջանցի զինվորներն այժմ արգելափակում են օգնության ավտոշարասյուների ելումուտը, և հումանիտար ճգնաժամը խորանում է: Խանութներում սպառվում են առաջին անհրաժեշտության պարենային ապրանքները։ Հիվանդանոցներն ունեն դեղերի և բժշկական պարագաների սուր պակաս։ Փետրվարին ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, հանձնարարեց Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը ճանապարհին։ Ադրբեջանը շարունակում է անտեսել այդ որոշումը», - գրված է նամակում։
Նամակի տակ ստորագրել են երաժշտության ոլորտի հայտնի ներկայացուցիչներ՝ Փիթեր Գաբրիելը, Ռոջեր Ուոթերսը, Թոմ Մորելոն, Ստյուարտ Քոուփլենդը, Սեբու Սիմոնյանը, Ռոզա Լինը, Նիկոլաս Ջաարը, կինոռեժիսորներ Ատոմ Էգոյանը, Ալեն Հյուզը, դերասանները Արսինե Խանջյանը, Էրիկ Բոգոսյանը, Հերիեթ Ուոլթերը, Ալիա Շավքաթը, Սեփիդեհ Մոաֆին, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ