ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գնել Սանոսյանը կարևորել է ԱՄԷ-ի հետ համագործակցությունը էներգետիկ ոլորտում

Հ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։ 

Նախարարը ողջունել է դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։ 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր է գնահատել հայ-էմիրաթական հարաբերությունների առկա մակարդակը և այն խորացնելու անհրաժեշտությունը։ 

Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներում առկա համագործակցության վերաբերյալ հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել էներգետիկ, վերականգնվող էներգիայի, թափոնների վերամշակման, շինարարության ոլորտներին։ 

Նախարարը կարևորել է հատկապես էներգետիկ ոլորտում առկա համագործակցությունը։ 

Հանդիպման ժամանակ նախանշվել են փոխգործակցության նոր ուղղություններ։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: