ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ նախագահը Պետդումա է մտցրել նախագիծ ռազմական և արտակարգ դրություն մտցնելու մասին ԵԽ-ին չտեղեկացնելու վերաբերյալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է մտցրել դաշնային սահմանադրական օրենքի նախագիծ, որը չեղարկում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին տեղեկացնելու դրույթը ՌԴ-ում ռազմական կամ արտակարգ դրություն մտցնելու կամ հանելու մասին։ NEWS.am-ի հաղորդմամբ փաստաթուղթը տեղադրվել է դումայի էլեկտրոնային բազայում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Փոփոխություններ են մտցվում «Ռազմական դրության մասին» և «Արտակարգ դրության մասին» օրենքներում։ Գործող նորմերը սահմանում են, որ ՌԴ-ում կամ առանձին տարածաշրջաններում ռազմական դրություն մտցնելու դեպքում նախագահը միջոցներ է ձեռնարկում Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) և Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղարներին տեղեկացնելու վերաբերյալ։ Արտակարգ դրություն մտցնելու դեպքում  նման տեղեկացումը մտնում է ՌԴ ԱԳՆ պարտավորությունների մեջ։ ՄԱԿ-ը և Եվրոպայի խորհուրդը տեղեկացվում են նաև ռազմական կամ արտակարգ դրության դադարեցման դեպքում։

Նոր նորմերը  առաջարկում են օրենքներից հանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին տեղեկացնելու կետերը և օրենքներում պահել միայն ՄԱԿ գլխավոր քարտուղարին տեղեկացնելու մասին դրույթները։ Բացի այդ, «Արտակարգ դրության մասին» օրենքում առաջարկվում է նաև հանել նորմն այն մասին, որ ՌԴ ԱԳՆ-ի վրա դրված միջազգային պարտավորությունները բխում են մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայից։ Ինչպես նշված է բացատրագրում, կոնվենցիան և վավերացված արձանագրությունները դադարեցրել են իրենց գործողությունը ՌԴ-ի հանդեպ 2022թ. դեկտեմբերի 16-ից։

Օրենքը, որի համաձայն՝ ՌԴ-ի հանդեպ դադարում են գործել Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը, ինչպես նաև այդ կազմակերպության 20 միջազգային պայմանագրերը, ստորագրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից փետրվարին։ Այսպիսով, Ռուսաստանը չեղարկել է 21 փաստաթուղթ, որոնց մեջ են եվրոպական կոնվենցիաները ահաբեկչության կասեցման, մարդու իրավունքների պաշտպանության մասին, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան, Եվրոպական սոցիալական խարտիան և այլն։

Ռուսաստանը Եվրոպայի խորհուրդ է մտել 1996թ. և 2022թ. մարտի 15-ին հայտարարել է դրանից դուրս գալու մտադրության մասին այն բանից հետո, երբ կազմակերպության նախարարների կոմիտեի փետրվարի 25-ի որոշմամբ դադարեցվել է կազմակերպության կանոնադրական մարմիններում նրա ներկայացուցչության իրավունքը։ Ինչպես պարզաբանել են ՌԴ ԱԳՆ-ում, «ՆԱՏՕ և Եվրամիության պետությունները, չարաշահելով իրենց մեծամասնությունը Եվրոպայի խորհրդում, հետևողականորեն այդ կազմակերպությունը վերածում են հակառուսական քաղաքականության գործիքի՝ հրաժարվելով իրավահավասար երկխոսությունից և բոլոր սկզբունքներից, որոնց հիման վրա ստեղծվել է այդ համաեվրոպական կառույցը»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: