ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն են քննարկել ՀՀ և Բուլղարիայի ԱԳՆ ղեկավարները

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 9-ին հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Մարիա Գաբրիելի հետ։

Ի շարունակություն հուլիսին Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում երկու նախարարների քննարկումներին՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա անդառնալի հետևանքները ԼՂ 120 հազար բնակչության համար: Ընդգծվել են հատկապես առավել զգայուն խմբերի՝ երեխաների, հղի կանանց, տարեցների համար ստեղծված՝ արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի, խիստ ծանր պայմանները:  

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ չնայած միջազգային գործընկերների, տարբեր կառույցների, այդ թվում նաև՝ ՄԱԿ, հստակ գնահատականներին ու կոչերին, Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել ԼՂ-ն Հայաստանին ու մնացյալ աշխարհին կապող միակ ճանապարհը հանդիսացող Լաչինի միջանցքը: Ընդգծվել է լրացուցիչ քայլերի իրականացման հրատապությունը՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրական մտադրության՝ էթնիկ զտման կանխման նպատակով։

Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Բուլղարիայի միջև գործընկերության ընդլայնմանը, երկուստեք գոհունակություն է արտահայտվել ակտիվացող քաղաքական երկխոսության կապակցությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: