ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոնգրեսական Ադամ Շիֆը համաձայնել է հանդիպել ամերիկահայերի հետ և լսել նրանց պահանջները

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը համաձայնել է հանդիպել հանուն Արցախի արդեն 4 օր բողոքի ակցիաներ իրականացնող ամերիկահայերի հետ, հայտնում է Արցախպրես-ը:

Այս գիշեր հայերը ճանապարհներ են փակել մեքենաներով և մոտոցիկլետներով, ու այդ ամենն ուղեկցվել է ազդանշաններով։
«Հասանք մեր ուզածին` Ադամ Շիֆը համաձայնել է հանդիպել մեզ հետ։ Չորս օր պայքարեցինք, հասանք Գլենդեյլ, փակեցինք ճանապարհը ու Շիֆի հետ մենք ուրբաթ օրը կհանդիպենք»,– այս մասին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերով հայտնեց ԱՄՆ–ում բնակվող մեր հայրենակից Դավիթ Մնացականյանը։
Ճանապարհները փակելուց հետո նրանք վերադարձան Բըրբանք` Շիֆի գրասենյակի մոտ, քանի որ պատրաստվում են շարունակել իրենց պայքարը, մինչև հանդիպումը կայանա։ Այնտեղ հնչեցին Հայաստանի, Արցախի և ԱՄՆ օրհներգերը։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները մինչ այսoր նստացույց էին անում Շիֆի գրասենյակի առաջ` կոչ անելով նրան մեկնել Հայաստան` Կոռնիձոր, այնուհետև գնալ նաև Լաչինի միջանցք` տեղում ծանոթանալու իրավիճակին։ Ակցիայի մասնակիցները շարունակում են պահանջել բացել Արցախի կյանքի ճանապարհը` Լաչինի միջանցքը, գրում է infoport.am-ը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: