ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրներն արտոնություններ են ցանկանում ԵԱՏՄ-ի հետ առևտրի ոլորտում. ՌԴ ԱԳՆ

Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրները շահագրգռված են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ առևտրի արտոնյալ ռեժիմով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության վարչության տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին։

«Կառուցողականորեն տրամադրված շատ պետություններ, ինչպես նաև միավորումներ Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից և Ասիայից, շահագրգռված են ԵԱՏՄ-ի հետ առևտրի արտոնյալ ռեժիմ սահմանելու հարցում», - ասել է նա գործակալությանը տված հարցազրույցում։

Պաշտոնյան հայտնել է, որ այդ առաջարկներն ուսումնասիրվում են։

«ԵԱՏՄ-ի անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ միասին ուսումնասիրում են նման հայտերը տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից։ Համապատասխան նախաձեռնությունների մշակումը դեռ ավարտված չէ։ Ներկայում առևտրի ազատականացման շուրջ պաշտոնական բանակցություններ են ընթանում Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների ու Ինդոնեզիայի հետ», - պարզաբանել է Բիրիչևսկին։

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թ. հունվարի 1-ից։ Միության անդամներն են` Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: