ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խորհուրդ կտայի Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանին ավելի զուսպ լինել «ՌԴ ագրեսիայի մասին» արտահայտություններում. Կարասին

РБК

Դիվանագիտական հրապարակայնության հանդեպ ամենայն պրոֆեսիոնալ հարգանքով հանդերձ՝ ես, այնուամենայնիվ, խորհուրդ կտայի Ուկրաինայում բարեկամական Ադրբեջանի դեսպան Մարդալիևին ավելի զուսպ լինել «Ռուսաստանի ագրեսիայի» մասին արտահայտություններում։ Ինչպես հայտնում է NEWS.am-ը այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի սենատոր Գրիգորի Կարասինը։

«Նրա տեղեկությունները «Ուկրաինային  ֆինանսական, հումանիտար և այլ օգնության քաղաքական պարտավորությունների» մասին լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունեն»,- ընդգծել է Կարասինը։

Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը մինչ այդ հանդիպել էր Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Բոգդան Դրապյատիի հետ։

Մարդալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը լիովին աջակցում է Ուկրաինային և հետագայում կօգնի նրան։ Արդբեջանի դեսպանը պատմել է աջակցության մի քանի ուղղությունների մասին՝ ուկրաինացի տղաների բժշկա-հոգեբանական վերականգնում, զինվորականների վերականգնում, օգնություն էներգետիկայի ոլորտում և հետպատերազմյան վերականգնում։ Քննարկվել է նաև թրենինգների անցկացումը փորձի փոխանակման համար հումանիտար ականազերծման ոլորտում։

Հանդիպման ավարտին Մարդալիևը հայտարարել է օգնության նոր փաթեթի մասին։ Դրանում կներառվի մեքենայացված ականազերծման մեքենա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: