ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախն իրավաբանորեն երբեք Ադրբեջանի մաս չի եղել. Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ և ակտիվիստ Սերժ Թանկյանն սոցցանցի իր էջում անդրադարձել է Արցախի անկախության իրավունքի հարցի լուծմանը՝ նշելով, որ Արցախն իրավաբանորեն երբեք Ադրբեջանի մաս չի եղել։

 «Բոլոր ֆաշիստ ադրբեջանցիներին, ովքեր պնդում են, որ Հայաստանը Ադրբեջան է։ Ձեր մայրաքաղաք Բաքուն պատմական Հայաստան է։ Ադրբեջանը նույնիսկ երկիր չէր մինչև 1918 թվականը և ճանաչված պետություն չէր մինչև 1992 թվականի հունվարը: Արցախը ԽՍՀՄ-ից իր անկախությունը հռչակել է 1991 թվականին։ Այսպիսով, Արցախն իրավաբանորեն երբեք Ադրբեջանի մաս չի եղել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Թանկյանը։

Մեկ այլ գրառմամբ նա ընդգծել է. «Սա չափազանց կարևոր է Արցախի անկախության իրավունքի հարցը լուծելիս։ Այն երբեք չի եղել Ադրբեջանի անջատողական տարածաշրջան։ Դա ինքնավար մարզ էր, որը գտնվում էր ռուսական հեգեմոնիայի տակ, մինչև Ստալինը որոշեց այն հանձնել Ադրբեջանական ԽՍՀ-ին։ Դա ոչ մի իրավական նշանակություն չունի»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: