ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ դիտորդը պատսպարվել է հայկական խրամատում Ադրբեջանի կրակոցների ժամանակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Armenpress

Armenian Military Portal տելեգրամյան ալիքը տեսանյութ է տարածել, որը հաստատում է Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակել են Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց ավտոմեքենայի ուղղությամբ, հայտնում է Արմենպրես-ը:

Չնայած ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել էր Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը՝ տեսանյութում ԵՄ դիտորդներից մեկը պատմում է, որ դիմացի բլրից, որտեղ ադրբեջանական դիրքերն են, կրակում են իրենց ավտոմեքենայի ուղղությամբ, իսկ  իրենք հիմա խրամատներում են և սպասում են լրացուցիչ տեղեկատվության։

Տեսանյութի տարածումից հետո Հայաստանում ԵՄ առաքելությունը ջնջել է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հերքող գրառումը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    08.04.2026
       
    09.04.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: