ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր ակնկալիքն ու պահանջն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ու երկկողմանի տեղաշարժը. Արցախի նախագահ

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովուրդը հույսով սպասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա արտակարգ նիստին, դրան հաջորդող գործընթացներին և, վերջիվերջո, դրանց շոշափելի արդյունքներին, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Այս նիստը լակմուսի թուղթ է ոչ միայն Արցախի շուրջ միջազգային հանրության և դրա կոնկրետ դերակատարների իրական դիրքորոշումների ու վարքի համար, այլև՝ ցեղասպանությունների կանխարգելման, մարդու և ժողովուրդների իրավունքների ու ազատությունների երաշխավորման գործում միջազգային հանրության ստանձնած իրավական ու բարոյական պարտավորությունների համար:

Մեր ակնկալիքն ու պահանջն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ու երկկողմանի տեղաշարժը՝ Արդարադատության միջազգային դատարանի հրամաններին ու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան: Մեր ժողովրդի կենսագործունեության համար բավարար ու բարենպաստ միջավայր և միջազգային երաշխիքներ ապահովելուց հետո մենք պատրաստ ենք ներգրավվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ ու արդարացի կարգավորման միջազգային գործընթացում:

Մենք բազմիցս ենք ընդգծել մեր դիրքորոշումը, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի առաջնահերթորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և ցեղասպանության կանխարգելման սկզբունքների վրա: Ընդ որում, Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն իրացրել է՝ չխաթարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ուստի, անտեղի են ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հակադրման փորձերը»,- նշված է Հարությունյանի հայտարարությունում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: