Սերժ Թանկյանը Imagine Dragons-ին կոչ է արել չեղարկել Բաքվում նախատեսված իրենց համերգը
Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը Imagine Dragons խմբին կոչ է արել չեղարկել սեպտեմբերի 2-ին Բաքվում կայանալիք իրենց համերգը, որպեսզի «չօգնի արդարացնել բռնապետական ռեժիմի» գործողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սերժ Թանկյանն սոցիալական ցանցերի իր էջերում գրում է, որ համերգի մասին իմանալուն պես ներկայացուցիչների միջոցով նամակ է հղել Imagine Dragons խմբին:
Երաժիշտը նշում է, որ իր նամակին կցել է տարբեր հոդվածներ, սակայն պատասխան չի ստացել։
«Ոչ մի պատասխան, ոչ մի արձագանք։ Մինչ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում սրվում է, արդեն արձանագրվող սովամահությամբ, ես ստիպված եմ հրապարակել այս նամակը և նրանց կողմից այս հումանիտար աղետի անտեսումը: Միգուցե, նրանք զգում էին, որ օրինական պարտավորություն ունեն շոուով հանդես գալու համար, գուցե նրանց պարզապես չի հետաքրքրում: Իմ ամբողջ կյանքում ես եղել եմ ցեղասպանության ճանաչման ջատագովը և միշտ ասել եմ, որ ցեղասպանական ռեժիմները կամ այն ժխտողները պետք է գին վճարեն: Ադրբեջանի կողմից մեկ այլ ցեղասպանության վտանգ կա, և մինչ դա տեղի է ունենում, նրանք պետք է վայելեն ամերիկյան խմբի կատարումները», - գրում է Թանկյանը։
Նա իր գրառմանը կցել է նաև Imagine Dragons-ին ուղղված նամակը, որտեղ ներկայացնում է 2020 թվականին Բաքվի կողմից սանձազերծած պատերազմը, այնուհետև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անօրինական շրջափակումը։
Սերժ Թանկյանը նաև կիսվել է ստորագրահավաքի հղումով, որով մարդիկ կարող են դեմ արտահայտվել Բաքվում Imagine Dragons-ի համերգին։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ