ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆլայ Արնան դարձել է Հայաստանի միակ IOSA օպերատոր

Հայաստանի ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնա ավիաընկերությունը դարձել է IOSA օպերատոր՝ ստանալով համաշխարհային ճանաչում ունեցող անվտանգության հավատարմագիր։

Ավիաընկերության տարածած հաղորդագրության համաձայն, Ֆլայ Արնան Հայաստանում առաջին և այս պահին միակ ավիաընկերությունն  է, որը հաջողությամբ անցել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) գործառնական անվտանգության աուդիտը (IOSA) և ստացել IOSA վկայական։

Երկու տարի վավերականությամբ այս վկայականը տրամադրվել է IATA աուդիտորների կողմից անցկացված աուդիտի արդյունքների հիման վրա, որի շրջանակում մանրակրկիտ ուսումնասիրվել և գնահատվել է ավիաընկերության քաղաքականության, ընթացակարգերի և գործունեության համապատասխանությունն ավիացիոն համաշխարհային ստանդարտներին:

Մասնավորապես՝  թռիչքային գործունեության, թռիչքային պիտանիության, որակի վերահսկման, ավիացիոն անվտանգության, տեխնիկական սպասարկման, վերգետնյա սպասարկման ծառայություններում օգտագործվաղ ձեռնարկների համապատասխանելիությունը IOSA պահանջներին և դրանց գործնական կիրառումը առօրյա թռիչքներն իրականացնելիս։

 «Այսօր մեծ հպարտությամբ ենք նշում, որ Ֆլայ Արնան ճանաչվել է Հայաստանի ամենաանվտանգ ավիաընկերությունը՝ հաջողությամբ անցնելով ավիացիայի ոլորտում ամենաբարդ IOSA աուդիտը։ Այս ձեռքբերումը վկայում է ամիսներ ձգվող թիմային աշխատանքի և աշխատանքում գերազանցության հասնելու մեր հանձնառության մասին։ Մեր ուղևորների և թռիչքային անձնակազմի անվտանգությունն ու բարեկեցությունն առանցքային է մեզ համար, և մենք շարունակելու ենք բարձր պահել ավիացիայի ոլորտում ուղևորների սպասարկման նշաձողը՝ հավատարիմ մնալով ազգային ավիաուղիներ կոչմանը»,- նշել է Ֆլայ Արնայի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Նշվում է, որ Ֆլայ Արնան շարունակելու է բծախնդրորեն հետևել անվտանգության և սպասարկման ոլորտում համաշխարհային ամենաբարձր չափանիշներին։  Ավիաընկերությունն իր հիմնադրման առաջին օրերից ի վեր մեծ ջանքեր է ներդնում Հայաստանում ավիացիայի ոլորտի զարգացման գործընթացում դրական ազդեցություն ունենալու համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: