ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան «գաղտնի բանակցություններ» չի վարում հացահատիկային գործարքի շուրջ. ԶԼՄ

 

Թուրքիան գաղտնի բանակցություններ չի վարում հացահատիկային գործարքի վերաբերյալ, ինչպես գրում են արևմտյան ԶԼՄ–ները։ Sputnik Արմենիա-ի հաղորդմաբ այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը` մեկնաբանելով մի շարք արևմտյան ԶԼՄ–ների հաղորդումներն այն մասին, որ Անկարան իբր բանակցում է հացահատիկային գործարքի այլընտրանքային երթուղիների վերաբերյալ։
«Թուրքիայի նախագահը երեկ ժողովրդին դիմելիս, հայտարարեց, որ Անկարան աշխատում է հացահատիկային գործարքի վերականգնման ուղղությամբ` հաշվի առնելով բոլոր կողմերի սպասումները։ Մեր նախաձեռնությունները, մեր նպատակները բավական բաց են և պարզ` խոչընդոտել պարենային անվտանգության սպառնալիքին կարիքավոր երկրներում։ Այլ նպատակներ թուրքական կողմը չունի։ Բաց, անկեղծ երկխոսություն է ընթանում բոլոր կողմերի հետ, որոնք տեղյակ են մեր նպատակների մասին։ Բոլոր այդ հրապարակումները միտված են Թուրքիայի ջանքերը «փոշիացնելուն»», – հայտնել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ հացահատիկի գործարքի գործողությունը դադարեցվել է հուլիսի 18-ից։ ՌԴ-ն ծանուցել Է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին` այն երկարաձգելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին:
Պուտինը բազմիցս նշել է, որ ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանվել է Արևմուտքի երկրներ, իսկ գործարքի գլխավոր նպատակն էր` մատակարարել հացահատիկը կարիքավոր երկրներին, այդ թվում՝ աֆրիկյան, որն այդպես էլ չիրականացավ։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: