ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնարավոր է՝ ՀԱՊԿ-ն ընդլայնվի․ Անատոլի Սիդորով

Sputnik

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը չի բացառել՝ ՀԱՊԿ-ը կընդլայնվի,  դիտորդները կավելանան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք սկզբունքորեն պատրաստ ենք գործընկերներ, դիտորդներ ընդունել Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից ու այլ մայրցամաքներից, եթե լինեն։ Մեկ շաբաթ առաջ կարո՞ղ էինք հստակ ասել՝ ինչպիսին կլինի ԲՐԻԿՍ-ի կազմը։ Անձամբ ես չէի կարող։ Պետությունների ղեկավարները որոշեցին, և ԲՐԻԿՍ-ը ընդլայնվեց՝ ևս 6 պետություններով։ Ճիշտ նույն կերպ կարող է տեղի ունենալ ՀԱՊԿ-ի հետ»,- ասել է Սիդորովը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նշենք, որ BRICS-ի անդամ երկրներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան։

Հիշեցնենք, որ BRICS-ի գագաթնաժողովն անցկացվել է օգոստոսի 22-24-ը՝ Յոհանեսբուրգում, որի ժամանակ հայտարարվել է, որ Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան BRICS-ի անդամություն կստանան և կառույցին կմիանան 2024 թվականի հունվարի 1-ից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: