ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի Հանրապետության նախագահն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել Արցախի լիակատար պաշարման պայմաններում անելիքների շուրջ

Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ՝ օգոստոսի 28-ին ԱՀ Ազգային ժողովի դահլիճում ընդլայնված խորհրդակցություն է հրավիրվել , որին մասնակցել են ԱՀ Ազգային ժողովի պատգամավորները, կառավարության անդամներ, ԱՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ղեկավարները, հասարակական մի խումբ գործիչներ, քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ:

Օրակարգում Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի հարցն էր:
Նախագահ Հարությունյանը կարևորել է ընդլայնված և ներկայացուցչական ձևաչափով խորհրդակցության փաստի կայացումը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին: Նա անդրադարձել է շրջափակումից առաջ և ընթացքում իրականացված արտաքին քաղաքական ջանքերին և Ադրբեջանի ու միջնորդների կողմից ներկայացված տարբեր առաջարկների: Նախագահն ընդգծել է, որ Արցախի իշխանությունները շարունակում են պնդել Լաչինի միջանցքի ռեժիմի վերականգնման անհրաժեշտությունը՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով կառուցողական բանակցություններով լուծել ծագած հիմնախնդիրները:
Տեղի ունեցած մտքերի փոխանակության ընթացքում արտահայտվողները ներկայացրել են տեսակետներ Արցախում ստեղծված իրավիճակի հաղթահարման վերաբերյալ:
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր ելույթ ունեցողներին՝ շեշտադրելով, որ իշխանությունները առաջիկա օրերին համապատասխան որոշումները կկայացնեն՝ հաշվի առնելով նաև տվյալ քննարկումների արդյունքները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.11.2024
       
    28.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: